Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր կրկին փայլատակեց իր սիրելի ազերիական haqqin.az կայքում...Այս անգամ մեր ազատասեր և ընդդիմադիր ռեժիսորը վերլուծել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցակցված Սահմանադրության "բարեփոխման" հանրաքվեն...Նախ նշեմ,որ Տ.Խզմալյանից հարցազրույց է վերցրել կենդանական ատելությամբ հայերի նկատմամբ լցված լրագրող Բահրամ Բաթիևը,ով հայերին "նվիրված" հոդվածներում Տ.Խզմալյանի ազգակիցներին անվանում է ստոր,տականք,օկուպանտ,դավաճան,վախկոտ,շինծու,գող,ավազակ,անբարոյական,լացկան,խոզ ազգի ներկայացուցիչ...Այս ստահակը մեր դրոշն անվանում է լաթ...Ու այս արարածին հարցազրույց է տալիս մեր հայրենակիցը՝անտեսելով,թե ինչեր է իր ազգակիցների մասին մտածում Ի.Ալիևին ենթակա այս կայքի ներկայացուցիչը...Ես մտադրություն չունեմ անդրադառնալ ճանաչված հայրենակցիս հարցազրույցին...Սակայն երկու բան կառանձնացնեմ...Նախ զարմանալի է,որ Տ.Խզմալյանը մինչ հարցազրույց սկսելը ցավակցում է ազերիներին,"Գյունեշլիի" նավթահորերից մեկում 30-ից ավել նավթագործների մահվան կապակցությամբ,հիշելով որ հայ ժողովուրդը այս օրերին նշելու է 1988 թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը...Վատ չէր լինի Տ.Խզմալյանին հիշեցնել,որ այդ երկրաշարժի օրերին Ադրբեջանը շրջափակել էր դեպի Հայաստան մտնող երկաթուղին,իսկ երբ այն ապաշրջափակվեց,ապա Գյումրին և աղետի գոտու մյուս քաղաքների բնակիչները սարսափեցին Ադրբեջանից ժամանած գնացքների վրա գրված մեկնաբանություններից և ուղերձներից...

 

Ազերիները մեզ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ էին երկրաշարժի կապակցությամբ և ցանկանում էին նորանոր զոհեր...Ես չեմ ասում,որ Խզմալյանը պետք է ուրախանար և այն արտահայտեր,բայց ցավակցել մի ազգի,որտեղ հայերին համարում են ԹՇՆԱՄԻՆԵՐ և հերոսացվում են նույնիսկ քնած հային կացնահարածները՝մի փոքր ճոխություն է...Եվ երկրորդ...Խզմալյանը ազատությունից,ժողովրդավարությունից և իշխանափոխությունից խոսում է մի պետության ներկայացուցչի հետ,որի "հայրենիքը" համարվում է ամբողջատիրական դիկտատորական երկիր,որտեղ իշխանափոխությունն արդեն 20 տարուց ավել է գտնվում է մի ընտանիքի ձեռքում,որտեղ Սահմանադրությունում հատուկ փոփոխություն արվեց,որ գործող նախագահը իր հոր նման մինչև մահանալը մնա երկրի նախագահ,որտեղ բոլոր տեսակի ընդդիմադիրները՝լինի դա քաղաքական գործիչ,լրագրող,ՀԿ-ի ներկայացուցիչ և այլն,եթե շատ ակտիվանա,ապա կբանտարկվի,որտեղ անձի պաշտամունքը սարսափելի չափերի է հասել,որտեղ կա գրաքննություն,որտեղ իշխանությունը փոխանցվում է որդուն,որտեղ ֆաշիզմն ու ազգայնամոլությունը պետական մակարդակով են հովանավորվում և այլն...

 


Պատկերացնում են,թե haqqin.az-ցիները որքան են ծիծաղել այս հարցազրույցի "հերոսի" վրա...Տ.Խզմալյանը մոռանում է,որ ազերին հայերի հետ կարող է խոսել միայն պաշտոնական Բաքվի թույլտվության դեպքում...Եթե այդ թույլտվությունը բացակայում է,ապա մարդկանց բանտարկում են...Յունուս ամուսինները,Ռ.Միրկադիրովը՝վառ օրինակ...Խզմալյանից հարցազրույց վերցնողներն ազատության մեջ են...Նրանց հարցազրույցները լիովին համապատասխանում են Բաքվի շահերին...
Հ.Գ.Այստեղ էր ասված՝ու՛մ գտել և ինչի՛ց է բողոքում...

 

Գագիկ Համբարյան