«Էպոսագետի» կալանավորումը չի պատասխանում քրեագիտության առանցքային «ում էր ձեռնտու» հարցին: Եթե այս քրգործում մեղքը բարդվի վերջինիս վրա, ինչին ես չեմ կասկածում, ապա դա կլինի ևս մեկ վկայությունը «ապահով Հայաստանի մեր ընթացքի»: Ինչը նշանակում է, որ դա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, իսկ դա իր հերթին արագընթաց տեմպեր կհաղորդի շարունակվող արտագաղթին՝ վտանգի տակ դնելով հայոց պետականությունը: Դրանից խուսափելու միայն մի ճանապարհ կա՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: