Հետևելով ՀՀ նախագահի թեկնածու և իրեն Էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի ելութներին, որպես պատմաբան ցավ եմ ապրում, որ նման մտածողության մարդը իր թեկնածությունն է առաջադրում ՀՀ նախագաի ընտություններում: Սեդրակյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանին է վերադարձնելու Նախիջևանը, իհարկե դեմագոգիայի ժանրից է, սակայն նրա հարցազրույցներում տեսնում եմ ավելի վտանգավոր միտումներ: Հայտարարելով այն մասին, որ ինքը նախագահ ընտրվելու դեպքում <<Աստծու>> օգնությամբ Հայաստանի և Ռուսատանի միջև Վրաստանի հաշվին ցամաքային կապ է ստեղծելու կարող է հակահայկական լուրջ խմորումներ առաջացնել մեր հարևան երկրում, ինչին, բնականաբար, կնապեստեն ադրբեջանցիները: Ուստի էպոսագետին խորհուրդ կտամ կշռադատված հայտարարություններ անել և մտածել խոսելուց առաջ:
պատմական գիտ. թեկնածու Գ. Մելքոնյան