Րաֆֆու, էպոսի, Սասունցի Դավթի, հրապարակային պայքարի և ազգային կոլեկտիվ անգիտակցականի մասին )))))))))))))))))))))))))))))))))))))))))))))

Ազգային էպոսը, քանզի ստեղծված է "ժողովրդի կոլեկտիվ ջանքերով", դարերի ընթացքում, լավագույնս է արտահայտում տվյալ էթնիկական խմբի կոլեկտիվ հոգեբանությունը և ենթագիտակցական մոտիվացիան որոշ կարևոր հարցերի շուրջ: Սակայն շատ չմանրամասնելով այդ ծանր թեման՝ արագ քննենք էպոսի մի քանի առանցքային հարցեր՝ յունգյան պսիխոանալիզի դիրքերից:

1. Երկրին վտանգ է սպառնում (Մսրա Մելիքն եկել, չոքել է ժողովրդի բկին) իսկ իշխանությունը՝ Ձենով Օհանը, փորձում է "գնել խաղաղության իրավունքը"՝ նրան ժողովրդի հարստությունը նվիրելով ("խարջը տալով"), ալյ ոչ թե կռվի ելնելով:
2. Դավիթը՝ գահի օրինական ժառանգորդը, մի քիչ միամիտ, նաիվ, բարի կերպար, ով բանից խաբար չէ, իր համար պառավի բոստանում շաղգամ է ուտում (Պառավին դիտենք որպես հասարակ ժողովուրդ): Իրական հերոսը միշտ ընկալվում է ժողովդրի ծոցից ելած (պառավի բոստանից):
3. Պառավն է հուշում Դավթին (հասարակ ժողովուրդն է պահանջում օրինական ժառանգորդից), որ, ա՛յ տղա, հելի գնա կռիվ, Մելիքն եկել՝ Սասնա հարստությունն ու աղջիկներին է տանում... Պառավն է նաև (ժողովուրդը) հուշում նրան, որ "քո հերն ուներ կռվի համար Թուր Կեծակին, ոսկե քամար..." և այլն...
4. Իշխանության կրողը՝ Ձենով Օհանը, փորձում է խոչընդոտել Դավթին և չթողնել կռվի գնալ:
5. Երբ Մսրա Մելիքն եկել է պատերազմելու, միայն Դավիթն է գնում կռվի.... Այսպիսով՝ նա Փրկիչն է, ով մենակ կգնա ու կհաղթի հրեշին...

Հիմա տեսնեք.
Ա)Մենք ազգովին իշխանությանը դիտում ենք, արդեն եսիմ քանի դար, որպես պոտենցիալ դավաճան, որպես ազգի հարստությունը օտարին տվող՝ ինչ է թե մնա իշխանության (Ձենով Օհանի անալոգիան):
Արդյունքում՝ հաճախ հենց այդպես է, քանզի այդ անգիտիակացական մոտիվացիան ունենում է նաև հենց իշխանության կրողը:

Բ) Մենք ազգովին սպասում ենք "Դավթի", ով կգա ու մենակ մեր հարցերը կլուծի, սպասում ենք "փրկչի". մի 100 տարի առաջ այդ փրկիչը Շահումյանն էր, երեկ այդ "փրկիչը" Լևոնն էր, այսօր՝ Րաֆֆին.... Բայց ժողովուրդն ամբողջ իր պոտենցիալով չի ելնում կռվի՝ դե, փրկությունը փրկչի գործն է.... Դավիթ կգա՝ կազատի մեզ...

Րաֆֆին իդեալական "Դավիթ" է՝ այս ռակուրսում դիտելիս. նա իրոք թվում է մի քիչ նաիվ, անսահման բարի, ու բանից խաբար չէր, ոչ մի լուրջ նախապատրաստական աշխատանք չէր անում (դա երևում է նրա միտինգներում հստակ մշակված քաղաքական տեքստի բացակայությունից), երբ ժողովուրդն իրեն ընտրեց ու ասեց՝ դե, գնա պայքարիր... (Պառավը Դավթին հուշում է հոր զենքերի տեղը և ուղարկում մարտի Մելիքի դեմ):

Եվ հիմա, բնականաբար, ծագում են և՛ Ցռան Վերգոներ, և՛ քեռի Թորոսներ.... Ովքեր խորհուրդներ են տալիս, ուղղորդում, օգնում կամ խանգարում.... Իսկ ժողովուրդն արդեն վճռել է՝ "Պառավն իր Դավթին արդեն ուղարկել է կռիվ":

Գոնե մի անգամ եկեք շեղվենք էպոսի "թելադրած" կոլեկտիվ անգիտակցականից ))))) և գնանք Դավթի հետ կռիվ...! "Պառավներ", որ հուշում էիք Դավթին, այս անգամ նրա հետ միասին դուրս եկեք կռվի: ))))))))))))))))

Հ.Գ. - Էպոսագետ չեմ, բարեբախտաբար....))))))