Երեք իմաստուն զրուցում էին գլխավորի մասին: Առաջինն ասաց.
-Կան նրանք, ովքեր ամբողջ կյանքում փնտրում են նրա իմաստը: Վերցրու դա նրանցից, և նրանց գոյության իմաստը կկորի:
Երկրորդը ժպտաց նրա բառերից և շարունակեց.
-Եթե մեր երազանքներն անմիջապես իրականանային' երազանքներ չէին մնա (երևի թե, մեզ հետ միասին), ինչպես և իմաստ' այսպիսի կյանքում:
Երրորդը գլխով արեց.
-Ինչից եմ ես եզրակացություն անում' ամենակարողություն կա/մ չկա, կա/մ էլ նա ցանկություններ չունի, որը մեզ համար նույն բանն է:
Առաջին երկուսը չառարկեցին, իսկ երկրորդը կրկին ժպտաց և ասաց.
-Այսինքն, Արարիչն, եթե նա կա, ամենակարող չէ (օրինակ, մեզ չի կարող հաղթել...)

 


Առաջինն որսալով, զարգացրեց.
-…Ուրեմն նշանակում է, տխրեցնելով նրան, և հետաձգելով նրա երազանքի կատարումը (եթե այն մեր մասին է, ինչպես հաստատում են), մենք իմաստ ենք տալիս նրա գոյությանը:
-Այո,-հաստատեց երրորդը,-չէ որ այդ ժամանակ մեր' կատարելության հասնելը, կլինի նրա վերջը: և մեր, քանի որ մենք կդառնանք ամբողջությամբ նրա նմանակը և մարմնավորումը: Ինչպես դրա մասին երազում է յուրաքանչյուր ծնունդ տվող' համարելով իրեն օրինակ:
Երկրորդը կրկին ժպտաց.
-Ի «ուրախություն», մարդկանց համար կատարելությունն անհասանելի է:
Առաջինն անմիջապես պատասխանեց.
-Բայց ո՞վ ասաց, որ նրանց փուլում զարգացումը կկանգնի:
Երրորդը համաձայնվեց.
-Այժմ արդեն գաղտնիք չէ, որ քաղաքակրթությունը կլինի նաև մարդկանցից հետո…
Այդ պահին ինչ-որ մեկն անկյունում հազաց' ասես գրավելով նրանց ուշադրությունը: Բոլորը թեքեցին գլուխները դեպի ոչ պարզ ստվերապատկերը: Իսկ նա բարձրացրեց ձեռքերը և շառաչեց.
-Մեկ առարկություն…

 


Զարմացած իմաստունները սպասում էին շարունակության և այն հետևեց.
-Ձեր եզրակացություններին դուք եկել եք' հետևելով ձեր տրամաբանությանը: Արարչի մոտ այն կարող է ուրիշ լինել: Ինչպես և իմաստը: Ի դեպ, երեխաները սովորաբար ըմբոստանում են ծնողների դեմ, ոչ միշտ նման լինելով նրանց: Երբեք մի՛ շտապեք եզրակացություններ անել: Ձեր կաստայից մեկը, մի ժամանակ եկավ այն եզրահանգման, որ գիտի միայն այն, որ ոչինչ չգիտի, և նա բոլորից ամենամոտն էր ճշմարտությանը…
Դրանից հետո ստվերապատկերն անհետացավ թեթև ծիծաղով: Երեքը շփոթված նայեցին միմյանց, հետո նորից դատարկ անկյունին: Հետո երկրորդն ասաց.
-Դե ինչ, նրա փաստարկները մենք լսեցինք: Արժե դրանք քննարկել: Ես առարկություններ ունեմ…
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Խանգարում"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան