Հեռավոր երկրներում, որտեղ արևը իր ճանապարհը սկսում է մոտակա ծովի խորքից, մի գետակ էր հոսում: Կառուցելով իր գետահունը անթիվ դարեր առաջ, նա անշտապ միացրել էր իր մարմինը օվկիանոսի ափերին: Քիչ հողեր չէր տեսել նա իր ճանապարհին, բնակավայրեր և մարդկանց, որ ապրում էին այնտեղ: Այնտեղ, որտեղ իր ջրերը ավելի սառն էին ու պարզ, վրայով անցկացրած էր թեթև մի կամուրջ կարմրավուն ծառից պատրաստված: Այդտեղով անցնում էր քաղաք տանող ճանապարհը: Մարդիկ, ովքեր բնակվում էին կանաչ թմբիկների ետևում՝ գետի մոտ, գնում էին այնտեղ ամեն աշուն, որպեսզի հանձնեն մեծ տոնավաճառ այն ամենը, ինչ աճեցրել էին արդար քրտինքով: Ոմանք իրենց հետ տանում էին կովեր և այծեր, մյուսները՝ սայլակներով կավե և պղնձե ապրանքներ, երրորդները նստել էին բանջարեղենով մեծ սայլակներում և թամբում էին ձիուն:
Ուրիշ ժամանակներում կամուրջը դատարկ է լինում: Միայն,հազվադեպ, դրա վրայով վազվազում են չարաճճի տղաներ, եթե ուզում են հայտնվել հաջորդ ափ: Այնտեղ՝ թմբի ետևում, մերձափնյա քարաժայռին, աճել էր մի ողջ անտառ: Կարմրավուն ծառը ամենալավ նյութն էր փոքրիկ կոճղիկների համար, որոնցից երեխաները կրակում էին թռչունների և արջերի վրա իրենց ծնողների բացատներում:
Ալ և մոխրագույն քարեր-ողորկաքարերը հղկվել էին գետով հազարավոր տարիներև ծածկել էին հատակը զարմանալի խճանկարներով: Ինչ-որ տեղ աճել էին ջրիմուռներ, որոնց մեջ վառ լույսից պաշտպանվելու համար թաքնվել էին կանաչ ձկները: Այստեղ չկային գայլաձկներ և պերկեսներ, նույնիսկ տղաները այստեղ ձկնորսություն չէին անում, այնպես որ ձկները կարող էին օրնիբուն լողալ ջրիմուռների մեջ և պայքարել արագ հոսքի դեմ:
Գետի մեջտեղում խորությունը մինչև ծնկներն էր, այնտեղ ծորում էր կարմրամոխրագույն ավազը՝ մանրիկ ավազաբլուրներով, որտեղից վեր էր բարձրանում լոտոսի բարակ ցողունները:
Ճանապարհը անցնելով գետի վրայի կամրջով, բարձրանում էր վերև ժայռի պատով, իսկ հետո սլանում դեպի խիտ անտառ: Հենց կամրջի մոտի մի ժայռը առանձնահատուկ բարձր էր՝ չորս մարդկային հասակի: Նրա անհարթ մակերևույթին՝ հողմահարված անթիվ դարերով, հանգստանում էր հսկայական մի քար՝ չափսերով մեծ ցլի նման: Նրա ողջ մակերևույթը ծածկված էր հիերոգլիֆներով՝ թողած անհայտ կորած բնակչության կողմից: Գաղտնագրերի նշանակությունը վաղուց մոռացվել էր: Միայն կամրջով անցնող ամեն անցորդը վերցնում էր կարմիր փոքրիկ քարիկ ափից և նետում էր այն ժայռի գագաթի մեծ քարին: Այդպիսին էր տեղի բնակիչների ավանդույթը:
Եթե քարը ետ ցատկեր կողք՝ հիմնականում արևելք, ենթադրվում էր, որ մարդու մոտ հաջողություն կլինի, եթե ընկնի մարդու վրա՝ նշանակում է պետք է սպասել դժբախտության: Եթե քարը ճեղքում է մեծ հինավուրց քարին, ապա նետողին սպասվում է արագ մահ:
Անհիշելի ժամանակներից, բարձունքում հանգստանում էր կարմիր ժայռից մոխրագույն մեծ քարը: Կողքից թվում էր, թե նա օդում է գտնվում, աչքերին չէր կարելի հավատալ, որ մեծ քարը պահվում է ափի հիմնական տարածքում: Դարեր անցան, մարդկանց սերունդներ փոխվեցին գետի ափին և թմբերում, իսկ հինավուրց քարը դեռևս պառկած էր իր ապառաժին: Քամին և անձրևը քանդել էին ժայռի ամուր հանքաշերտը, իսկ քարը մնացել էր նախկինը:
Քաղաքից նույնիսկ գիտնականներ էին գալիս, որպեսզի վերծանեն հինավուրց հիերոգլիֆները: Նրանցից ոչ ոքի դա չհաջողվեց՝ այդ լեզվով խոսողներից վերջինը երկրի երեսից անհետացավ արդեն հարյուավոր տարի առաջ:
Այդպես էլ գիտնականները հեռացան ձեռնունայն:
Իսկ մարդիկ ինչպես միշտ, ուղևորվում էին քաղաք ամեն աշուն, և ամեն մեկը նետում էր փոքրիկ քարը: Ինչ- որ մեկին հաջողությունն էր ժպտում, մեկ ուրիշին՝ ոչ:
Եվ չնայած մարդկանցից ոչ ոք այդ մասին չգիտեր, ժայռին նետված ամեն փոքրիկ քարը՝ չնչին, բայց հիմքից շարժում էր նրան:
Վերջապես հասավ այն օրը, երբ հանելուկային ժայռաբեկորը պոկվեց և ընկավ ժայռից ծառերի մեջ: Այն մարդը, ով նետեց վերջին քարը, պարծեցավ, որ աստվածային ուժով է օժտված: Իր կողքը եղած մարդիկ բարձրացրեցին նրան ձեռքերի վրա և տարան գերեզմաններ՝ նետելով բարությունը կամրջից: Չէր անցել մեկ տարի, երբ քաղաքը ընկավ նոր պաշտամունքի ձեռքը և նրա հետևից՝ ուրիշ հարևան երկրներ: Մեծ պատերազմ բռնկվեց այդ երկրներում: Ե՞րբ մարդիկ կհասկանան, կտեսնեն, որքան կյանքեր են կործանվել պատերազմի ժամանակ, որքան բնակատեղիներ են քանդվել:
Եվ միայն երեքհարյուր տարի անց սպիտակամորուք գիտնականը վերծանեց չարաբաստիկ քարի վրայի գրվածները: Զինված հաստ հատորներով և մենագրություններով, շատ շաբաթներ նա անցկացրեց անտառում՝ գահավիժած մենաքարի տակ: Գիտնականի կողմից վերծանված ամեն հիերոգլիֆը, ստիպում էր իրեն երջանիկ քնել իր վրանում: Եվ վերջապես, իր որոնողական հայացքի առջև երևաց բազմիցս կրկնված գրությունը՝
«Մեծ դժբախտություն այս քարը բերում է նրանց, ովքեր հավատում են, որ սա ավելին է, քան ուղղակի քարը»:
Մաքս Արտուրից
Յացեկ Էրկա "Բրոնտոզավրի համայնք"