Կասկածում եմ՝ Նաիրիտը նույնիսկ 300 մլն դոլարով հնարավոր չի վերաշահագործել
Նաիրիտի հարցը երկրում առկա ամենացավոտ խնդիրներից մեկն է: Այս հարցը հետաքրքրում է հասարակության լայն շերտերին, քանի որ դրված է մոտ 2-3000 աշխատողների աշխատանք ունենալու հարցը:
Օրերս Նաիրիտի նախկին մամուլի խոսնակը հայտարարել էր, որ իրենց հաշվարկներով գործարանի վերագործարկման համար բավարար է 50-60 մլն դոլարը: Սակայն Նաիրիտի վերագործարկման հնարավորությունների գնահատման համար ստեղծված ՀԲ-ի փորձագետների խումբը, ուսումնասիրություններից հետո հայտարարել էր, որ սույն իրավիճակում Նաիրիտի վերագործարկման համար անհրաժեշտ է շուրջ 300մլն դոլար:

 

Մամլո խոսնակի հայտարարած թվին հավատալու ցանկություններս շատ մեծ են, սակայն խիստ կասկածում եմ, որ 50 մլն դոլարով հնրաավոր կլինի ոտքի կանգնեցնել գործարանը:
Նաիրիտի վերագործարկումը խնդրհարույց է նաև այն պատճառով, որ քիմիական արտադրության կազմակերպումը դասվում է ամենաբարդ աշխատանքների դասին, ինչպես նաև կարևոր խնդիր է նաև դրա արտադրանքի իրացումը:

 

Խաչատրյան Ժոռա