Հայաստանում Իրանի դեսպանը փաստորեն հասկացնում է, որ Իրանը Հայաստանին գազը կարող է վաճառել 100 դոլարով՝ որպես հարեւան ու բարեկամական երկիր, եւ ամեն ինչ կախված է պայմանավորվածություններից: Մինչդեռ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս հայտարարել էր, թե Իրանը գազը սահմանին կվաճառեր առնվազն 400 դոլարով, մինչդեռ Ռուսաստանը դա անում է 189 դոլարով:
Իրանի դեսպանն ասում է, թե հայկական կողմն այս հարցով իրենց հետ բանակցություններ չի վարել, այսինքն՝ բանակցությունների դեպքում միայն կարող էր հստակեցվել իրանական գազի՝ Հայաստանին վաճառքի գինը. եթե բանակցություններ չեն վարվել, այդ դեպքում Ա.Մովսիսյանը ինչի՞ հիման վրա է խոսում 400 դոլարի մասին...
Պատասպանը մեկն է. որպեսզի հանրությանն ապացուցի, որ ռուսական գազն ավելի ձեռնտու է...