Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատկերացնո՞ւմ եք, թե մարդ ինչ հոգեբանական իրավիճակում պետքա լինի, որ իր տան մեջ հարբած սկսի պատերին կրակել: Ճիշտա Կուտայանի դեպքը դեռ քննվում է ու պաշտոնական տեղեկությունը վերջնական չէ, սակայն եթե դա հաստատվի, ապա նույնիսկ հնարավոր չի լինի պատկերացնել, թե ինչ մակարդակի ճնշումների է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրենը:
Ստեղ նաև պետք է փաստենք մեր ժողովրդի անտարբերությունը, որը խորանում է տարեց տարի: Բնակարանում 35 հատ կրակոց է հնչել ու չկա որևէ բողոք, որևէ ահազանք հարևանների կողմից: Մարդիկ սահմանափակվում են իրենց 4 պատերով:
Հ.Գ. Պաշտոնական՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին»: