Մոսկվայում ''продукты из Армении'' խանութներ ու կրպակներ կան, որոնք Հայաստանում արտադրված մթերքներ էին իբր վաճառվում:
Վերջերս այդ խանութները կիսադատարկ վիճակում են, ինչ էլ կա, վաղուց ներկրված է, կամ հայկական անունով, բայց արտադրված Ռուսաստանում:
Այս կրպակներում տիրող վիճակից, կարելի է պատկերացնել ՀՀ տնտեսության վիճակը: Այս տեմպերով, վերջին արտադրողները շուտով կփակվեն, ժողովուրդն էլ կարտագաղթի:
Կա՞ ելաք այս փակուղուց, այո ելք կա: Ռուսաստանից, կամ Եվրոպայից փող մուրալը անհույս գործ է: Էլքը մեկն է:
Փոխել մկների կառավարությունը, կոռուպցիայի դեմ լուրջ պայքար սկսել, մանր ու միջին բիզնեսը ազատել հարկերից, թողնել որ մարդիկ գոնե իրենց գլխի ճարը տեսնեն, կրճատել բյուջետային աշխատողների թիվը, դրամ-դոլլար կուրսը հասցնել գոնե 700 ի և ամեն գնով փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, հատկապես չնեղացնել սփյուռքից ցանկացած գործնական նախաձռնություն ցուցաբերած մարդկանց:
Այս քայլերն այլնտրանք չունեն, ստով ու լակոտական ստերով մարդկանց խաբել կարող ես, տնտեսությունը խաբել չես կարող:
Հակառակ դեպքում, իշխանությունը, բուրժուների չստացված հեղափխությանը երանի կտա, հուսահատ ժողովուրդը ոչ ձեզ կների, ոչ էլ ձեր եղած չեղածներին:
Խելքի եկեք:
Արա Արայան