Երբեմն փորձում եմ հասկանալ մարդկային արժեքների ու զարգացման մասին, թե ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ է Հայաստանում տարեցտարի ավելանում բարձրագույն կրթությամբ, սակայն ցածրագույն մակարդակով, ցածրագույն դաստիարակությամբ և միջնակարգ գաղափարներով մարդկանց թիվը, ինչո՞ւ է Հայաստանում ավելանում մարդկային որակների պակասը, քանզի անզեն աչքով էլ երևում է, որ ներկայիս մարդկանց' զգալի զանգվածի մոտ բացի սոցիալական և տնտեսական վիճակից' վատանում է նաև հոգևոր ներաշխարհի վիճակը, որը արտացոլվում է չարիքի, կեղծիքի, նախանձի, անտարբերության ու ատելության մթնոլորտով, երբեմն նույնիսկ զարմանալի է թե ինչպե՞ս կարելի է կորցնել այն ի՞նչ դարերով եկած է մեր գենետիկական արյան մեջ, այն է Հայրենասիրությունը, բարիությունը, նվիրվածությունը, ազնվությունը, համեստությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը ու պարկեշտությունը և ի վերջո ու՞ր մնաց մեր Հայկական ավանդույթները և ազգային արժեքները, Կրոնական և էթնիկ արժեքները' որոնց համար Հայ ազգը դարերով պայքարել է:
Էմիլ Մարկոսյան