Սիրիական թնջուկը շատ ավելի խառն է ու խորը, քան կարելի է պատկերացնել: Դամասկոսի և SDF-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ, սիրիական կառավարական ուժերը չեն մտնի Սարե Քանին (Ռաս ալ-Աին) և Գիր Սպին (Թալ Աբյադ), որտեղ ներկայումս կատաղի մարտեր են թուրքական ուժերի և նրանց աջակցությունը վայելող խմբավորումների և քրդերի միջև:
Ըստ քրդերի և Դամասկոսի միջև ձեռք բերված պայմանավորվածության, սիրիական զորքը Դերիկից (Ալ-Մալիքիա) մինչև Սարե Քանիյե, իսկ մյուս կողմից ՝ Գիրե Սպիից, որտեղ բախում չկա, մինչև Քոբանի և Մանիբիջ պետք է բարձրացնի Սիրիայի դրոշը, որը նշանակում է, որ մինչև այդ տարածքները վերահսկվում են սիրիական բանկի կողմից, Իսկ Սարի Քանին և Գիր Սպին չեն մտնում այդ տարածքների մեջ: Իմ ունեցած տեղեկություններով , քրդերին հաջողվել է այս երկու բնակավայրերն ամբողջությամբ մաքրել Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներից, որոնց վերահսկողության տակ էին գտնվում այդ վայրերը արդեն մի քանի օր: Սակայն պաշտոնական անկարան Հայտարարում է, որ այս երկու բնակավայրերը գտնվում են իրենց վերահսկողության տակ:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է նման պայմանավորվածություն ձեռք բերվել, կանդրադառնամ ավելի ընդգրկուն ձևով առանձին դրվագով: