Այսօր մարդիկ դադարել են ազատ լինել սիրո մեջ շատ պարզ պատճառներով, երբեմն անտրամաբանական պարտականություններ, երբեմն սխալվելու վախ, ու էլ չեմ ասում… «Թե ինչ կմտածեն ուրիշները» կարևորագույն կետը մեր կյանքի:Ամենապուճուր խազը, հավատացեք, որ աղջիկների իրենց թանգացնելն է…Մինչև ինչ-որ աղջկա ինչ-որ տղա ասում է իր զգացմունքի մասին, ամբողջ աշխարհը իմանում է ու ամնեկարևորը աղջկա ախպերը, աղջկան սիրող կամ համակրող այլ տղաները:Հետո երևի պայմանագիր է ստորագրվում, թե որքան ժամանակում կամ ժամանակից դու իրավունք կունենաս այդ աղջկան վերջապես հայտնել քո զգացմունքների մասին:
Դե ես այս ամենից այնքան էլ գլուխ չեմ հանում:

 


Իմ կարշիքով աղջիկների մեծ մասի խելքը իրենցը չի տղային հույս տալու համար, եթե նույնիսկ համոզված են, որ չեն սիրում ու չեն սիրի:Պրիմիտիվ է ամեն ինչ: Էժանագին մատուցում ամենանարատ զգացմունքի(ոչ նյութական իմաստով) շաբլոն են գրեթե բոլորը,անհատական մոտեցում չկա…
Սերը հոգևոր իմաստ ունի, ուրեմն ինչպե՞ս կարելի է դրա արտահայտումը գտնել միայն նյութականի մեջ…
Հ.Գ. ես չեմ հավատում որ սիրելու համար անպայման պիտի ճանաչես մարդուն…Ինչքան ճանաչես, այնքան կհիասթափես…
Հա ու տե՛ս…ինքը հենց նոր կողքովդ անցավ… իրեն դու վաղուց արդեն գիտես:Իսկ դու շռայլում ես Սերը հազար անգամ ՝մոռանալով, որ այն մեկ անգամ է լինում:

 

 

 


Սևան Աղաջանյան