Ոնց կարելիա սերը ճանաչել հոգեկան հիվանդություն: Ախր.


Սիրո արդյունք է լինում (դե 95 տոկոս էլի) մեր հրաշք բալիկները:


Սիրո շնորհիվ մարդիկ «երկրորդ անգամ են ապրում»:


Սիրած մարդուտ հետ դու քեզ երջանիկ ես զգում:


Սիրո շնորհիվ դու դիմացինիդ համար պատրաստ ես ամեն ինչի:


Սիրո շնորհիվ «ծնվում» են շատ ու շատ լավ երգեր:


Սերը դա ամուր ընտանիքի միակ գրավականն է:


Սերը դա այնպիսի բան է, որը զգում ես ողջ հոգով:


Անպատասխան սիրո շնորհիվ կարաս առանց ջանքերի նիհարես:


և իհարկե վերջում չի կարելի մոռանալ:


«Սերը կփրկի աշխարհը» (հա, ոչինչ որ «գեղեցիկը» պիտի լիներ):


Ցանկանում եմ բոլորիդ «հիվանդանալ» այդ հրաշք մը հիվանդությունից:


Խոսքս ուղղում եմ «Սերը՝ հոգեկան հիվանդություն պաշտոնապես ճանաչելու մասին» փաստաթղթի տակ բոլոր ստորագրողներին. «Հո դուք մարշրուտնու զդաչի չեք արա՜»:

 

 


Անկախ Հայաստան