Եվ այժմ էլ՝ այլ երկրում ապրող Հայը հետևում է համարյա թե բոլոր օրենքներին, բայց բավական է, որ հայտնվի սեփական հողի վրա՝ ինչ սկսում է անտեսել հասարակական ընդունված ամենատարրական կանոնները՝ փողոցը անցնել ոչ սահմանված վայրով, ձեռքին եղածը թափել գետնին և այլն:
Նույն կերպ էլ սեփական պետության սրբությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
Օրինակ՝ քանի հոգի այսօր կարելի է գտնել Հայաստանում, ով իր տանն ունի ՀՀ դրոշը, պատին փակցված ունի ՀՀ և ԼՂՀ քարտեզը և այլն:
Իսկ Սփյուռքում Հայն արդեն ավելի փաղաքշանքով է սկսում վերաբերվել նման, առաջին հայացքից աննշան, ատրիբուտներին, որոնք իր տանը <> համ ու հոտ են տալիս..
Իմ եզրակացությունն է, որ այսօր ՀՀ քաղաքացու մոտ, սեփական պետության նկատմամբ ունեցած, քաղաքացիական գիտակցության պակասի շարժառիթը վերջին տասնամյակներում ապրած խորը հիասթափություններն են:
Քաղաքացիական բարձր գիտակցության կարելի է հասնել միայն իշխանության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ տածած հարգանքով ու սեփական երկրում անվտանգության ու պաշտպանվածության զգացողության մթնոլորտի ստեղծումով:

 

Սևան Աղաջանյան