Մանհեթենի էլիտար թաղամասերից մեկում՝ Trump Place 31 հարկանի համալիրում է գտնվում Սաուդյան Արաբիայի արքայազնի՝ Նավաֆի բին Սուլթան բին Աբդուլազիզ Ալ-Սաուդայի շքեղ բնակարանը: Բնակարանի ընդհանուր մակերեսը 1000 քմ է և ներառում է 4 ննջասենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն կից հյուրասենյակը, 4 լոգասենյակ, ֆիթնես-կենտրոն, բիլիարդի սենյակ, վարսավիրանոց, երեք զրահապատ մինի բունկեր և 60-մետրանոց հյուրասենյակ: Այն զբաղեցնում է համալիրի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերը: Վերջերս հայտնի է դարձել, որ արքայազնը ցանկանում է վաճառել այս շքեղությունը 48,5 միլիոն դոլարով: