Ասում են' այս «թռչող պալատի» սեփականատերը' Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Տալալը, շատ է ջղայնացել' իմանալով, որ Forbes-ի 2013թ. տվյալներով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցրել է ընդամենը 26-րդ տեղը: Այդ առթիվ ցավակցում ենք արքայազնին, իսկ Ձեզ առաջարկում ենք դիտել նրա անձնական օգտագործման ինքնաթիռի լուսանկարները:
Իհարկե սա միակ ինքնաթիռը չէ, բայց վերջինիս ինտերյերը բավականին շքեղ է: Այս ինքնառիթն ունի միանգամից երկու Rolls-Royce ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, աղոթքների սենյակ, ձիերի և ուղտերի համար առանձին սենյակներ:
Սա էլ դեռ ամենը չէ: Այն ունի նաև սաունա և լողավազան, իսկ ինքնաթիռի ողջ սրահը ոսկով պատելն արքայազնին արժեցել է 58 մլն դոլար: