Հայաստանը չի կարող հզոր երկիր դառնալ, քանի դեռ 25-30 տարեկան չամուսնացած տղաների ու աղջիկների նման պատկառելի տոկոս կա: Նայեք շուրջբոլորդ ու կտեսնեք, որ մեր երկիրը դարձել է արքայազների ու արքայադուստրների երկիր: Սա ազգային անվտագության իրական սպառնալիք է, իսկ թե ինչու չեն ամուսնանում, թերևս բոլորս էլ գիտենք. պատկերացրեք կյանքի բնական փուլերով անցնող հայ տղայի կյանքը՝ 18 տարեկանում ավարտում է ավագ դպրոցը, գնում է բանակ, գալիս է 20 տարեկանում, ապա ընդունվում է ԲՈՒՀ 24-26 տարեկանում ավարտում է այն և սկսվում է աշխատանք փնտրելու երկար ու մեր երկրում շատ հաճախ հիասթափեցնող փուլը: Լավագույն դեպքում մինչև 30-31 տարեկան երիտասարդները մի քիչ կայանում են ու նոր ֆինանսապես պատրաստ են լինում ամուսնանալ, իսկ մինչ այդ իրեն հասակակից աղջիկները մնում են չամուսնացած: Մեկ հանգամանք ևս՝ պայմանական ասած ամուսնության տարիքը վերջին շրջանում անհամեմատ ավելի բարձր թիվ է կազմում. եթե մեր ծնողների ժամանակ 25-26 տարեկան տղան պետք է արդեն ամուսնացած լիներ, ապա հիմա այդ թիվն անցնում է 30-31 ը: Սա բերում է դեմոգրաֆիական նվան իրավիճակի, որ ունեք: Իմ կարծիքով առաջին քայլը որ պետք է անի պետությունը՝ ԱՌԱՆՑ ԲԱՆԿԵՐԻ բնակարաններ կառուցի երիտսարդների համար, հետո նրանք կաշխատեն ու եկամտահարկից նրանց գումարները կգանձվեն: Իսկ բնակարան կառուցելով պետությունը երկրի ներսուն տնտեսական ակտիվություն կստեղծի: Մի խոսքով՝ 2.5 մլն ով երկիր չես ծաղկացնի:

 

 

Զոհրապ Եգանյան