Ըստ ավանդության Սարգիսը՝ Զաքարեի եւ Իվանեի հայրը, կոչվել է նաեւ «ջուջա պապ», որովհետեւ այս հսկաների տոհմում փոքրամարմին է եղել: Սակայն վաղ հասակից Սարգիսը հայտնի էր արտակարգ քաջությամբ: Մի անգամ վրաց արքան նրան պատգամավոր է ուղարկում Ատրպատական՝ Զելի սուլթանշահի մոտ: Սուլթանը նայում է նրա կարճ հասակին եւ արհամարհանքով ասում. «Ձեր երկրում մարդ չկա՞ր, որ քեզ ուղարկեցին»:

 

«Մարդը մարդկանց մոտ, ինձ էլ քեզ մոտ ուղարկեցին»,_ պատասխանում է Սարգիսը: Պատասխանը սուլթանին դուր չի գալիս, ուստի կամենալով ծաղրել նրան՝ հրամայում է մածուն հյուրասիրել, որպեսզի երկար մորուքն ու բեղերը մածնոտի: Սարգիսը նախապես բեղ-մորուքին մեղր է քսում եւ առանց մածնի մեջ ձգելու՝ վայելում: Զելին ճանապարհ է դնում նրան, հետեւից հինգ ձիավոր ուղարկում, որ սպանեն: Սարգիսը դրանց ուղարկում է ալլահի գիրկը։ Թեեւ մոտ էր սահմանին, բայց հասկանալով, որ մահափորձի հեղինակը սուլթանն է, նա այնուամենայնիվ որոշում է վերադառնալ Զելիի արքունիքը: «Երկիրդ շատ անապահով է, ամեն քայլափոխի ավազակներ են շրջում, ինձ պահապաններ տուր, անունս էլ գլխավոր մատյանում գրի, որ եթե մի բան պատահի, դու լինես պատասխանատուն»: Զելին հրամայում է հերոսին ապահով հասցնել սահման:

 

 

ՀԳ-1185թ. Սարգիս Զաքարյանը վրաց Թամար թագուհու հրամանով ստացավ ամիրսպասալարի՝ սպարապետի պաշտոնը: Նա Զաքարյան տոհմի բարձրացման ու զորեղացման գլխավոր նախաձեռնողը հանդիսացավ, իսկ նրա որդիները՝ Զաքարեն ու Իվանեն, սելջուկներից ազատագրեցին Հյուսիս-արեւելյան Հայաստանը եւ հիմնեցին Զաքարյան իշխանապետություն:

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ