Ինչ-որ մեկը հարցրեց իմաստուն Խէից.
- Կա՞ արդյոք հարկ աղոթելու:
Նա պատասխանեց.
- Դրա մասին չեն հարցնում: Աղոթում են, երբ այլ բան չի մնում անել: Բայց եթե աղոթել, ապա ոչ միայն այն դեպքում, երբ հարկավոր է ինչ-որ բան: Այո, վատ չէր լինի նաև օգնել Աստծուն՝ վերցնելով նրանից հոգսի կեսը:
- Իսկ ինչպե՞ս է ավելի լավ աղոթել: Ինչպիսի՞ բառերով, - հարցրեց մարդը:
- Մտածում եմ, ավելի լավ է սրտով: Այն կգտնի հարմար բառեր,- պատասխանեց Խէն:- Բայց կարելի՞ է ես էլ քեզ մի բան հարցնեմ:
Մարդը զարմացավ, բայց չհակառակվեց:
- Ինչո՞ւ են հարցնում. «Հարկավո՞ր է աղոթել և ինչպե՞ս», բայց ոչ ոք չի տալիս հարց, թե
« ո՞ւմ համար »:
- Տարօրինակ է,- ավելի շատ զարմացավ մարդը,- պարզ բան է, խնդրում ես քեզ համար և քո մտերմիների: Ահա, թե ինչի մասին ես դու աղոթում:
Խէն նայեց նրա վրա և ասաց.
- Իսկապես, տարօրինակ է թվում: Ես ճանաչում էի մի վանականի: Նա աղոթում էր Բարձրյալին .... Բարձրյալի համար, որպեսզի աջակցի նրան: Եվ նա դա չէր թաքցնում, բայց համարվում էր խելապակաս՝ նույնիսկ իր շրջապատում: Նա ինձ ասաց. «Մնացածները աղոթում են նրան իրենց համար, բայց ո՞վ կաղոթի հենց Բարձրյալի համար»:
Մարդը նայեց իմաստունի վրա՝ բառ անգամ չարտասանելով:
- Ես չգիտեմ, ո՞ղջ է արդյոք այդ վանականը, և դրա համար էլ օգտվում եմ իր աղոթքից,- բացատրեց Խէն:
Այդ մարդն այլևս ոչինչ չհարցրեց:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Սատանան, Մեղքը և Մահը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան