Սուֆիական իմաստության ուսուցիչը միշտ պատմում էր մի առակ ամեն դասի վերջում, բայց աշակերտները միչտ չէ, որ հասկանում էին նրա իմաստը....
- Ուսուցի՛չ,- մի անգամ երեկոյան նրան դիմեց աշակերտը,- Դու մեզ պատմում ես պատմություններ, բայց չես բացատրում իրենց նշանակությունը:
- Ներողություն եմ խնդրում դրա համար,- ներողություն խնդրեց ուսուցիչը: Թույլ տուր ինձ ի նշան խոստովանութան սեփական սխալի, քեզ հյուրասիրել համեղ դեղձով:
- Շնորհակալ եմ, Ուսուցի՛չ,- ուրախ պատասխանեց աշակերտը:
- Ես ուզում էի հաճելի մի բան անել, և ինքս կլպել այդ դեղձը: Դեմ չե՞ս:
- Շատ շնորհակալ եմ, - պատասխանեց աշակերտը:
- Կցանկանա՞ս, ես կտորների կբաժանեմ, որպեսզի հարմար լինի ուտել:
- Իհարկե... Բայց ես չեմ ուզում չարաշահեմ քո մեծահոգությունը,ուսուցի՛չ...
- Դա չարաշահում չէ, ես դա ինքս եմ քեզ առաջարկում: Ես ընդամենը ուզում եմ քեզ համար հաճելի բան անել...
Թույլ տո՛ւր ինձ ծամեմ այն, մինչ այն քեզ կտամ...
- Ո՛չ, ուսուցի՛չ. Ես չեմ ուզում, որպեսզի դու դա անես: - պատասխանեց զարմացած աշակերտը:
Ուսուցիչը լռեց.
- Եթե ես բացատրեմ ամեն պատմության էությունը, դա կլինի նույնը, ինչ հյուրասիրել քեզ ծամած կերակուր:
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Գաղտնի այգի 2"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան