Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. փետրվարին 2015թ.-ի հունվարի համեմատ բենզինի գինը նվազել է 6,5 տոկոսով, դիզելային վառելիքինը' 5,7 տոկոսով: 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,9 տոկոսով և 6,6 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 5,7 տոկոսով և 6 տոկոսով:

 

 

Կարինե Առաքելյան