Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 2016-ի փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2,7 և 3,7 տոկոսով:

 

2016-ի փետրվարին 2015-ի փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11,6 և 14,4 տոկոսով, իսկ 2015-ի դեկտեմբերի համեմատ' 7,3 և 9,5 տոկոսով:

 

Անահիտ Գրիգորյան