VIII դարում չինացիները հայտնաբերեցին վառոդը, որի կիրառումով ստեղծվեց հրազենը: Հրազենի մասին առաջին անգամ հիշատակված է չինական հին ձեռագրերից մեկում (1253թ.): Համաձայն այդ տեղեկության՝ վառոդի ստեղծումից հետո եղեգից պատրաստել են հրազեն հիշեցնող մի սարք, որն ունեցել է 50-60 սմ երկարություն: Եղեգի ներսի մասը հղկել են, մի ծայրը խցանել եւ խցանված կողմի վերջնամասում, լիցքավորված վառոդը այրելու նպատակով, բացել փոքր անցք:
Հրազենի մասին հաջորդ հիշատակումը հանդիպում է 1291թ. արաբական մի ձեռագրում, որտեղ նշվում է 1,5 մ երկարություն ունեցող գերանից պատրաստված հրանոթ հիշեցնող սարքի մասին, որով կրակել են քարե գնդեր: Ավելի ուշ ի հայտ են եկել հրացանները, 16-րդ դարից՝ ատրճանակները: 15-րդ դարում ստեղծվել է կարաբինի նախատիպը, 1521 թ-ին՝ հարթափող պատրույգավոր հրազենը՝ մուշկետը: XVII դարում ստեղծվել են կայծքարե փականքով, ապա՝ ակոսավոր հրացանները (շտուցեր) և թղթե պարկուճով փամփուշտները, որի հետևանքով նվազել է զենքի քաշը եւ մեծացել արագաձգությունը:
1870-ականներին ստեղծվել են միափող գնդացիրները, 1882-ին՝ մոսին հրացանը (1890-ականներին ի հայտ են եկել առաջին սուզանավերը, 1903-ին՝ ինքնաթիռները, 1916-ին՝ տանկերը)։ 1916-ին սպառազինության մեջ են մտել ինքնալիցքավորվող (ավտոմատ) հրացանները:
Հայկական աղբյուրներում հրազենի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 15-րդ դարի հայ պատմիչ Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» աշխատության մեջ։
Հայե՛ր, գիտե՞ք, որ