Բոլոր նորմալ երկրներում սուպերմարկետներում ապրանքների գներն ավելի էժան են, քան փոքր խանութներում։ Եվ երևի միայն Հայաստանում է, որ հակառակն է՝ սուպերմարկետներում որոշ ապրանքներ կարող են ավելի թանկ լինել, ինչը կարող է նշանակել միայն մի բան, որ սուպերմարկետների ցանցերի հղփացած ու անկուշտ տերերը տառապում են միմիայն էլ ավելի հարստանալու մոլուցքով, և այս ամենը՝ ժողովրդի հաշվին։ Իրենք կարող է ասեն՝ աշխատատեղեր ենք ստեղծում, բայց չնչին ու ողորմելի աշխատավարձերով աշխատատեղեր ստեղծելով ու մարդկանց շահագործելով՝ դրա տասնապատիկը քերում են ժողովրդից ու նույն այդ մարդկանցից էլ։ Իսկ պետական համապատասխան մարմինները, ովքեր պետք է կարգավորեն այդ ոլորտը, էական ոչինչ էլ չեն անում այդ ուղղությամբ, կամ էլ չեն կարողանում, կամ էլ չեն ուզում և իրենց անզորությամբ նպաստում են միմիայն մի քանի մարդկանց գերհարստացմանը ու ժողովրդի՝ էլ ավելի աղքատացմանը։
Կարեն Վարդանյան