Մարդիկ մտածում են, ինչ օրենք ընդունեն, որ ՓՄՁ-ները չփակվեն: Մեկ շաբաթ է ինչ ԱԺ-ում այդ թեմայով ով ինչ գիտեր ասաց, բայց այդ ամենը ջուր ծեծոցու է նմանվում: Ուզո՞ւմ եք, որ ՓՄՁ-ները աշխատեն ու չփակվեն: Ամեն անկյունի վրա սուպերմարկետ ու մոլ մի արտոնեք: Սա սկզբի համար:
Խոշորների հարկերը որոշել եք բարձրացնել, ապրեք, մեկ տոկոս ավել բարձրացրեք ու ՓՄՁ-ներին գոնե մեկ տարով ազատեք հարկային պարտավորոթյուններից, թե չէ ԱՁ-ն չբացված վազում ես հարկային հարկերդ մուծելու: Այդքանը հեչ, մի հատ եռամսակային ես ներկայացնում, դա էլ մի կողմ, մի հատ էլ տարեկան: Լավ եռամսյակը հասկացա, տարեկանը, որ մեղքս է: Հաշվել չգիտե՞ք, դնեք եռամսյակայինները իրար գումարեք: Չգիտեք համակարգչի վրա հաշվիչ կա, փորձեք օգտվել դրանից: Դա էլ չի ստացվում՝ հին բարի խորհրդային չոտկեր օգտագործեք:
Էդգար Խաչատրյան