Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ' հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները' տիրել: Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն իրենց նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը մարդկանց համոզել կարողանալն է:
Մարդկանց համոզելու, նրանց քո գաղափարների հետ մերձեցնելու, նրանց հետ ընկերանալու և անգամ ազդեցություն ունենալու գլխավոր պայմանը մտածված, կշռադատված հաղորդակցումն է:
Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխաությունների հեղինակ Դեյլ Կարնեգին իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա» գրքում ներկայացրել է ճիշտ հաղորդակցման մասին իր մտորումները:
Կարնեգիի խորհուրդները.
Մարդկանց տնօրինելու 6 ուղիները ըստ Կարնեգիի:
Ցուցաբերե՛ք անկեղծ հետաքրքրություն մարդկանց նկատմամբ:
Ժպտացե՛ք: Դա լավագույն միջոցն է մարդկանց ձեր նկատմամբ լավ տրամադրելու:
Հիշե՛ք, մարդու համար իր անվան հնչողությունը մարդկային խոսքի ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է: Զրույցի ընթացքում հաճախակի՛ արտասանեք զրուցակցի անունը:
Խրախուսե՛ք ձեր զրուցակցին, որ պատմի ձեզ իր մասին: Լսե՛ք նրան և եղե՛ք լսողի դերում: Սա լավագույն միջոցն է, որ դուք նրա համար դառնաք լավ զրուցընկեր:
Խոսակցությունը միշտ ծավալե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրություններին համապատասխան:
Հնարավորություն տվե՛ք զրուցակցին զգալու իր նշանակելիության զգացումը և դա արե՛ք անկեղծ:
Մանրամասը՝ այստեղ