Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ' հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները' տիրել: Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն իրենց նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը մարդկանց համոզել կարողանալն է:

 

 

Մարդկանց համոզելու, նրանց քո գաղափարների հետ մերձեցնելու, նրանց հետ ընկերանալու և անգամ ազդեցություն ունենալու գլխավոր պայմանը մտածված, կշռադատված հաղորդակցումն է:

 

 

Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխաությունների հեղինակ Դեյլ Կարնեգին իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա» գրքում ներկայացրել է ճիշտ հաղորդակցման մասին իր մտորումները:

 

 

Կարնեգիի խորհուրդները.

 


Մարդկանց տնօրինելու 6 ուղիները ըստ Կարնեգիի:

 

 

• Ցուցաբերե՛ք անկեղծ հետաքրքրություն մարդկանց նկատմամբ:

• Ժպտացե՛ք: Դա լավագույն միջոցն է մարդկանց ձեր նկատմամբ լավ տրամադրելու:

• Հիշե՛ք, մարդու համար իր անվան հնչողությունը մարդկային խոսքի ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է: Զրույցի ընթացքում հաճախակի՛ արտասանեք զրուցակցի անունը:

• Խրախուսե՛ք ձեր զրուցակցին, որ պատմի ձեզ իր մասին: Լսե՛ք նրան և եղե՛ք լսողի դերում: Սա լավագույն միջոցն է, որ դուք նրա համար դառնաք լավ զրուցընկեր:

• Խոսակցությունը միշտ ծավալե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրություններին համապատասխան:

• Հնարավորություն տվե՛ք զրուցակցին զգալու իր նշանակելիության զգացումը և դա արե՛ք անկեղծ:

Տասներկու միջոցներ մարդկանց ստիպելու համաձայնելու ձեզ հետ:

• Վեճը հաղթելու միակ ճանապարհը կռվից խուսափելն է: Վիճաբանությամբ երբեք արդյունքի չեք հասնի:

• Ցուցաբերե՛ք հարգանք դիմացինի նկատմամբ և երբեք մի՛ ասեք, որ նա սխալ է:

• Եթե դուք սխալ եք, ընդունեք դեր սխալն անմիջապես և անկեղծորեն:

• Հենց սկզբից դեր բարեկամական վերաբերմունքն արտահայտե՛ք:

• Ստիպե՛ք զրուցակցին զրույցի ընթացքում անընդհատ ասել «Այո» (Սոկրատեսի գաղտնիքը), այսինքն' զրույց վարեք համաձայնության դիրքերից:

• Այնպես արեք, որ ձեր զրուցակիցն ավելի շատ խոսի քան դուք:

• Թողե՜ք Ձեր զրուցակիցն համարի, որ իր գաղափարով եք շարժվում, եթե անգամ այդպես չէ. սա կօգնի ձեզ հասնել համագործակցության:

• Փորձեք հարցին նայել ձեր զրուցակցի տեսակետից' ձեզ պատկերացնելով նրա իրավիճակում:

• Ցուցաբերե՜ք հետաքրքրություն ուրիշների գաղափարներին. սա այն է ինչ ցանկանում են բոլորը:

• Ներկայացրեք ազնիվ շարժառիթներ: Սա մի կոչ է, որն արձագանք է գտնում յուրաքանչյուրի մոտ:

• Ընդօրիակեք գաղափարներ: Այդպես անում է կինոն, ռադիոն... ինչո՞ւ չանեք նաև դուք:

• Երբ ոչինչ չի աշխատում' մարտահրավեր նետեք:

Մարդուն «փոխելու» ինը ճանապարհ' առանց նրան վրդովմունք պատճառելու:

 

 

• Եթե մարդուն պետք է ասել, որ նա սխալ է, ապա դա արեք նրան գովաբանելով և նրա արժանիքների մասին գովեստի խոսքեր ասելով:
• Մարդկանց իրենց սխալների վրա ուշադրություն դարձնելու դրդեք անուղղակի ձևով: Քնադատեք, բայց մի՛ ցուցաբերեք ատելություն:
• Մինչև ուրիշին քննադատելը պատմեք ձեր սխալների մասին:
• Երբե՛ք մի խոսեք հրամայական տոնով, ոչ մեկի դա հաստատ դուր չի գա:
• Զրուցակցին թույլ տվեք պահպանել իր անհատականությունը:
• Օրինակ' եթե ցանկանում եք հեռացնել ձեր աշխատողին, ապա նրան այդ մասին ասելուց առաջ շնորհակալություն հայտնեք նրա շնորհիվ ձեր հիմնարկի արձանագրած նվաճումների համար: Ասացեք, որ ինքը պրոֆեսիոնալ է և հաստատ ավելի լավ աշխատանք կգտնի: Եվ ասացե՛ք, որ դուք շատ եք ցանկանում, որ նա չմոռանա ձեզ:
• Գովասանքի խոսքեր ասացեք մարդու թեկուզ աննշան հաջողության համար:
• Մարդու համար ստեղծեք բարի անուն, համբավ իր մասին՝ հենց իր համար: Եվ թույլ տվեք նրան ապրել դրանով:
• Մարդուն հնարավորություն տվեք հասկանալու, որ իր թերությունները հեշտ ուղղելի են և գործը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում:
• Այնպես արե՛ք, որ դիմացինի համար հետաքրքիր լինի ձեր ցանկացածը անելը:

 

 

Հ.Գ. Միգուցե խորհուրդները գրված են հատկապես ամերիկյան «գերշուկայականացված», օգտապաշտ հասարակության համար, սակայն, մեզանում էլ օր օրի գերիշխում է սպառողական մտածողությունը, երբ դիմացի մարդուն դիտում են նախ որպես հաճախորդ, սպառող... Փորձեք այս նյութից վերցնել «օգտակար հատիկը», սակայն երբեք մի՛ կորցրեք ձեր անհատականությունը: (Հ.Բ.՝ կայքի ադմին)