Վերջին վեց տարիների ընթացքում ընդդիմությանը հաջողվեց անցնցում ապահովել իշխանությունների անհոգ իշխանավարությունը: Ընդդիմության տարբեր թևերի հիմնական գործառույթը դարձավ մեկմեկու փչացնելը: Ժողովրդին շարունակեցին սնել միայն մերկապարանոց հայտարարություններով' թե շուտով իշխանափոխություն կլինի, բայց սահմանափակվեցին համացանցում իշխանության և մարգինալների հասցեին էժանագին քֆուրներ գրելով: Սա էր խոստացված հեղափոխությունը, որը գնալով վերածվեց բացահայտ ինքնախաբեությամբ: Ընդիմության մյուս հատվածները որակվեցին որպես հաճախորդներ, գրանտակերներ, մարգինալներ, ծախվածներ և այլն: Պարադոքսը կայանում է նրանում, որ ընդդիմադիրներին ավելի շատ հուզում էր' 《հանկած թուրքը չտեսնի ուրախանան》, քան այն, որ երկրում ժողովրդի վիճակը գնալով ծայրահեղ անտանելի է դառնում: Ընդդիմություն կոչվածը կամա թե ակամա հաստատեց, որ ավելի լավ է համացանցում օգտատերերի էջերում իշխանության ներկայացուցիչների անունները փոքրատառով գրել, հրապարակներում շոու հանրահավաքներ կազմակերպել, թեժ ու եռման տարվա եղանակներ հայտարարել, նախկին ընկերներին մուտիլովչիկներ անվանել, քան դիմել կոնկրետ հեղափոխական քայլերի: Իշխանական ճամբարն էլ շոուն ամբողջական դարձնելու համար մի քանի ապտակների բաշխեց ընդդիմությանը, որին հետևեցին դատապարտող հայտարարություններն ու նմանատիպ տուֆտա ձևակերպումներով ելույթները: Գարնանը հաջորդեց ամառը, աշունը, ձմեռը, հետո էլի մի տարի, հետո էլի, ու այդպես մինչև երկրորդ սռոկի ավարտը: Փայլուն օպերացիա:


Հիասթափված ժողովուրդը հիմա էլ պիտի փնտրի անբիծ, անարատ, բանակում ծառայած, հայերենի և համակարգչի իմացությամբ, պարտադիր աշխատանքային փորձ ունեցող մեկին, որը իրավունք կունենա հեղափոխություն իրականացնելու, որովհետև մնացյալը ամեն մեկը մի մինուս ունի, համենայնդեպս այդպես է հավատացրել հեղափոխության մոնոպոլիան իրանով արած զառամյալը: Այսինքն թե, բացի իրանից' ոչ ոք, դե ինքն էլ հեսա վեց տարի ա անում ա էլի...


Ի վերջո ոչինչ չի փոխվում, նույն ծաղրածուները, նույն խոստումներով: Մնում է հույսներս դնենք միակ անբիծ խաղաքական հոսանքի վրա, ու փաստենք, որ հեղափոխություն իրականացնող ամենահավանական ուժը դառնում են առավոտյան 《ժավելի սպիրտ》 գոռացողները:

 

 

Գարիկ Պետրոսյան