Թավշյա հեղափոխության տարբերակ Հայաստանում կգործի միայն մի դեպքում, երբ իշխանությունը ցանկանա։ Այն, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընկած դռնեդուռ միասնակ ջանքերի գնով ազատագրական շարժում սկսելու պրոցես է մուրում, դա վկայում է այն մասին,որ ըննդիմությունը մեզանում կաթվածահար վիճակում է։ Այսինքն ափաշկյարա ընկնենք հրապարակները , դիմենք հախուռն գրոհների ու հետո թե հուսանք, որ մի բան կստացվի։

 

Սա իհարկե որոշակիորեն ընդունելի մոտեցում է, սակայն պետք է ընդունել որ Հայաստանում չի աշխատում: ու չի աշխատում, որովհետև հանրությունը ինչքան էլ դժգոհ լինի իրավիճակից,քաղաքական կուլմինացիաների ժամանակ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ղեկավարների պահվածքին։ Սերժ Սարգսյանը,միակն է,ով հուլիսյան դեպքերի ժամանակ մարդ չի սպանել,չի կրակել,ու կրակելու հրաման չի տվել։ Իսկ դուք գիտեք ավտորիտար երկրներում պուչիստների վերաբերյալ ինչ որոշում են կայացնում՞ գնդակահարել,կամ առնվազն ցմահ դատապարտել։

 

Հիմա այսքանից հետո, ևս մեկ պուտչ ևս մեկ ցնցման փորձ է փորձում կատարել Րաֆֆին, ու հասկանալի է,թե ինչու նրան ոչ մեկ չի միանում։ Էհ,միանան ինչ անեն,երիցս ձախողվեն՞։ Ավելի լավ է սպասեն 2018 թվականին,տեսնեն թե ինչպիսի վերադասավորումներն են գնում ու ըստ այդ քայլեր կիրառեն,եթե կարող են։ Որwվհետև դրանից առաջ քայլ անելն ուղղակի անիմաստ է։