Եհովայի վկաները Հայաստան եկել են և՛ ԱՄՆ-ից, և՛ Անգլիայից: 1988 թվականին՝ երկրաշարժի տարիներին, Ամերիկայից օգնության կարգով մարդիկ են եկել, որոնք եղել են եհովայի վկաներ: Նրանք օգտվել են Հայաստանում գտնվող իրադարձությունից, հավաքել մտավորականությանը՝ նկարիչներ, երգիչներ, մի խոսքով արվեստի մարդիկ , այնուհետև նրանց խոստացել են, որ տանելով ԱՄՆ նրանց կվերապատրաստեն ըստ իրենց մասնագիտության, իսկ երբ վերջիններս վերադառնան Հայաստան, ապա նրանց շատ հեշտությամբ կընդունեն աշխատանքի: Հայ մտավորականությունը բնականաբար հավատաց եհովաներին: Շուրջ 300 մարդ գնաց 9 ամսով վերապտրաստման: Ուղիղ 9 ամիս նրանց քարոզում էին եհովաների կրոնը: Ամերիկայի եհովաները հայերին խոստացել էին նաև, որ հայ եհովաները իրենց կրոնի մասին քարոզելով իրենց կողմը գրավելով մարդկանց, կստանան ամեն գլխաքանակի համար 50$: Սակայն ամերիկացիները այնքան էլ միամիտ չեն, նրանք ամեն տարի գալիս էին Հայաստան և ստուգում, թե յուրաքանչյուր եհովայի կողմը քանի հոգի է անցել, ըստ դրա էլ գումար տալիս հայ եհովաներին: Հոգեբուժության եւ հոգեբանության մեջ ֆոբիա բառը մեկնաբանվում է, որպես իռացիոնալ վախ: Բերածս օրինակը իռացիոնալ, իրական հիմքերից զուրկ վախի դրսեւորում է: Օգտվելով մարդկանց բարեպաշտությունից, սնահավատությունից, դյուրահավատ լինելուց, նման կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները վախ ներշնչելու հատուկ ձեւեր են մշակում մարդկանց հեշտ կառավարելի եւ կամազուրկ դարձնելու համար: Ես համարում եմ, որ եհովայի վկաներ ուսմունքը մարդու հոգեկան առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Մնում է միայն ենթադրել թե ու՞մ շահերից է բխում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու զանազան մեթոդներ մշակել, այդ մեթոդները հաջողությամբ կիրառել, մարդկանց զրկել հոգեկան առողջությունից: Առողջ հասարակություն՝ առողջ պետություն: Իսկ երբ հասարակությունը առանց այն էլ հեռու է առողջ կոչվելուց, գտնելով պարարտ հող , նման ուսմունքները շատ ավելի մեծ արագությամբ են տարածվում, զգալով իրենց ինչպես ձուկը ջրում:
Սևան Աղաջանյան