Եհովայի վկաներ կազմակերպությունը չափազանց հարուստ կազմակերպություն է: Զարմանալի չէ, քանի որ յուրաքանչյուր նոր անդամ այսուհետ հանդիսանում է կազմակերպության համար հիմնական և մշտական եկամտի աղբյուր: Համաձայն կազմակերպության գաղափարախոսության "Այն ինչ ունի մարդն, մկրտությունից հետո պատկանում է Եհովային”: Արևմտյան տնտեսագետները Եհովայի վկաներ կազմակերպությունը բնութագրում են որպես կրոնի վրա հիմնված դասական բիզնես:
Ինչպես է դա տեղի ունենում: Նախ և առաջ յուրաքանչյուր անդամ դառնում է ,,Դիտարան,, և ,,Արթնացիր,, ամսագրերի և այլ գրականության մշտական բաժանորդ: Իր հաշվին ձեռք բերված որոշակի քանակությամբ գրականության օրինակներից մեկը նա պահում է իրեն, մնացած օրինակները պետք է պարտադիր տարածի: Ընդ որում, տարածված գրականության քանակը խիստ վերահսկվում է, որովհետև յուրաքանչյուր անդամի կազմակերպության մեջ ունեցած ներդրումը որոշվում է նաև նրա կողմից ձեռք բերված և տարածված գրականության քանակով:
Այժմ միայն ,,Դիտարան,, ամսագիրը տպագրվում է ամսական երկու անգամ պարբերականությամբ 180 լեզուներով մոտ 39 000 000 տպաքանակով (տեղեկությունը վերցված է Եհովայի վկաների պաշտոնական կայքից): Այդպիսի միլիոնանոց օրինակներով հրատարկվում է նաև կազմակերպության այլ գրականությունը, որը տպարգվում է մինիմալ ծախսերով Բեթել համակարգի շնորհիվ, իսկ ինչ ասել Բեթել ՝ հաջորդիվ:
Կիլիկիա Հայաստան