«Ադրբեջանի Հանրապետություն» անունով երկիրը չարիք է, մակաբույծ՝ ոչ միայն մեր ազգի ու երկրի, այլ ողջ մարդկության համար: Մի երկիր, որն իր անունը գողացել է հարավային հարևան երկրի սահմանակից նահանգի անունից: Մի երկիր, որի պաշտոնական մեծամասնություն համարվող էթնոսը իր անունը ստացել է ընդամենը 1936 թվականին՝ իր մեջ կլանելով բազմաթիվ թյուրքական (կովկասի թաթարներ), կովկասյան և իրանական ուծացված էթնիկ միավորներին: Մի երկիր, որը արհեստականորեն ստեղծվեց բնիկ ժողովուրդների՝ հայերի, լեզգիների, թաթերի, թալիշների, ուդիների և աղվանական այլ ժողովուրդների պատմական հայրենիքներից կտրված կամ ամբողջովին յուրացման հիման վրա:

 

Մի երկիր, որի ամբողջ պատմությունն ու մշակույթը կեղծ է ու ձևավորված՝ այլոց պատմություններն ու մշակութային արժեքները կեղծելու կամ յուրացնելու հիման վրա: Մի երկիր, որն անառողջ տարածքային հավակնություններ ունի բոլոր հարևաններից, անգամ ծովից այն կողմ: Սա մի երկիր է, որը ստեղծվել է այլ ուժերի քաղաքական ու տնտեսական շահերին սպասարկելու համար: Սա այն երկիրն է, որը պետք է կապող օղակ հանդիսանա թյուրքական ցնորապաշտությունների՝ պանթուրանիզմի ու պանթուրքիզմի համար՝ վտանգելով ոչ միայն հայության և Հայաստանի գոյությունը, այլ նաև վնասելով Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Տաջիկստանի և այլ երկրների շահերն ու անվտանգությունը:

 


Ու մենք, մեր այս վերջին հանրապետությունը հռչակելու պահից՝ անդադար պատերազմում ենք այս չարիքի դեմ, զսպում նրա ծավալապաշտությունը, կանխարգելում նոր ցեղասպանությունների իրականացումը:
Բայց, իմ կարծիքով, ժամանակն է, որ վերանայենք մեր ռազմավարությունը: Այս ձևով այս կռիվը չի ավարտվի, անդադար մեզ քամելու է ու խոչընդոտելու մեր հզորացմանն ու զարգացմանը: Ժամանակն է, որ պաշտպանությունից անցնենք այլ ռազմավարության ու մարտավարության: Ադրբեջանը պետք է լքի պատմության թատերաբեմը: Քանի այն կա՝ պատերազմները անխուսափելի են: Ժամանակն է, որ «Արցախյան ազատամարտ», «հայ-ադրբեջանական հակամարտություն» անվանվող պատերազմի էջը փակել և դնել վերջաբան: Պատերազմենք՝ վերջնական խաղաղության համար: Ի շահ հայության: Ի շահ՝ համայն մարդկության: Այո, հենց այդպես էլ անվանենք՝ «ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»:

 

Արթուր Եղիազարյան