ԼՂՀ-ի հետ սահմանակից՝ կա մի ադրբեջանական բնակավայր՝ Թափ Կարակոյունլու (Tap Qaraqoyunlu) անվանումով: Այդ գյուղում առկա է ադրբեջանական ռազմաբազա:
Այն բարձրունքից, որը մենք պաշտպանում էինք՝ հստակ երևում էր այդ գյուղը: Երկրորդ օրվանից, ինչ այնտեղ էինք՝ գիշերը, մթին, նկատեցի մի տարօրինակ երևույթ. այդ գյուղի լույսերն ասես մեկ միացման-անջատման աղբյուրից էին միացնում: Մութն ընկնելուն պես՝ ողջ գյուղը լուսավորվում էր միաժամանակ: Գիշերը, որ ժամին նայում էինք՝ նույն լուսավորումն էր: Այդպես կյանքում չի լինում, սովորաբար, որքան գիշերվա ուշ ժամ է լինում՝ լույսերը պետք է նվազեին ու մարդիկ քնեին: Չէ, մարդիկ չէ՝ այդ տեղի բնակչությունը: Այդ երկրի բնակչությանը «մարդ» անվանելը հանցագործություն է: Մի երկիր, որտեղ գլխատումներ ու մարդու կացնահարումներ ու մասնատումներ են անում՝ «մարդ» անվանելը գիտական սխալ կլինի:
Ինչևէ, վերադառնամ ասելիքիս: Բացի շինությունների լույսերից, նաև նկատվեց, որ շարժական լույսեր գրեթե չկան: Հնարավոր չի, որ այդքան մեծ բնակավայրում մեքենաներ չլինեն ու չնկատվեին փոփոխվող լույսերը: Ու հասկացանք, որ իրականում այդ գյուղում ապրող բնակչություն չկա: Կամ՝ գրեթե չկա:
Կարծում եմ, որ այդ գյուղի լուսավորումը թուրքական խորամանկության շարքից է: Եթե անգամ տիեզերական արբանյակներից այդ տարածքը նկարեն՝ տպավորություն կստեղծվի, որ այն բանուկ բնակավայր է՝ իր բնակչությամբ: Բայց իրականում այդ գյուղի տարածքն օգտագործում են ռազմական նպատակներով՝ որպես թիկունքային հենակետ: Վաղը, եթե այնտեղից կրկին փորձեն հարձակվել Արցախի ամենահյուսիս-արևելյան հատվածի վրա ու մեր զինված ուժերը համապատասխան ու արժանի հարված հասցնեն՝ իրենք շահարկեն, որ իբրև թե հայերը հրետակոծում են իրենց խաղաղ բնակավայրերը:
Մի խոսքով՝ չթերագնահատենք հակառակորդին, բացահայտենք ու հասկանանք նրանց հեռահար նպատակները: Կարծում եմ, որ այս երևույթն առկա կլինի այլ ադրբեջանական բնակավայրերում ևս: Սա նկատի ունենանք, որ վաղն արժանի պատիժ ստանալուց հետո՝ չշահարկեն դիվանագիտական դաշտում: Ինչպես շահարկում են Խոջալուի դեպքերը, երբ իրենք կոտորեցին մինչ այդ վերաբնակեցված փախչող թուրք-մեսխեթցիներին ու առ այսօր փորձում են այդ մեղքը գցել հայկական կողմի վրա:
Արթուր Եղիազարյան