- Ինչո՞ւ Հաստլիկ: Ինչո՞ւ չի կարելի հանգիստ ապրել:
- Միթե՞;
- Իհարկե, ես երբեմն այդ մասին մտածում եմ: Գաբրիելայի հետ մեզ մոտ ամեն բան ավելի լավ է, քան առաջ, բայց ոչ այնպես, ինչպես ես կուզենայի: Չգիտեմ: Ինչ-որ բան չի հերիքում՝ կիրք, կրակ կամ ուրախություն: Համալսարանում էլ նման մի բան է կատարվում՝ ես գնում եմ պարապմունքներին, սովորում եմ, հաջող քննություններս տալիս: Բայց դա ինձ չի բավականացնում: Չկա բավարարվածության զգացում, ամենօրյա հաճույք այն բանից, ինչ ես սովորում եմ, կամ ուզում: Եվ աշխատանքում էլ նույնն է: Ես ինձ լավ եմ այնտեղ զգում, և ինձ լավ վարձատրում են, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ես կուզենայի ստանալ:
- Եվ ամենո՞ւր այդպես:
- Ինձ թվում է՝ այո: Ես երբեք չեմ կարողանում թուլանալ և ասել՝ ‹‹ Ահա, ամեն ինչ լավ է››: Ինձ մոտ եղբորս հետ նույնպես նույն բանն է կատարվում, ընկերներիս, փողերի, առողջության….. Ամեն բանի, ինչը ինձ հետաքրքրում է:
- Մի քանի շաբաթ առաջ, երբ դու անհանգստացել էիր ձեր տան իրավիճակից, պատճառը էլի նո՞ւյնն էր:
- Մտածում եմ՝ այո: Բայց այնտեղ ավելի լուրջ պատճառներ կային անհանգստանալու՝ համեմատած որոշների հետ, որոնք ուղղակի հիմարություն են: Այն ամենը, ինչի մասին ես այսօր խոսում եմ՝ որոշ առումով շքեղություն է, անհրաժեշտ լիարժեք զգացողությունների համար:
- Մեկ բառով ասած, քեզ մոտ անհանգստությունը սկսվում է, երբ լուրջ խնդիրները արդեն անցյալում են:
- Շատ ճիշտ է:
- Նշանակում է, այդ խնդիրը ծագում է, երբ դու ուրիշ խնդիրներ չունես:
- Ի՞նչ իմաստով:
- Երբ ամեն բանին հետևում է բարելավումը:
- Մի խոսքով…այո:
- Ասա՛ ինձ, Դեմիան, ո՞ւմ փոխարեն ես դու քեզ զգում՝ խոստովանելով, որ դու մի խնդիր ունես, որը առաջանում է միայն այն ժամանակ, երբ ամեն բան կարգավորված է լինում:
- Ես ինձ հիմար եմ զգում:
- Ինչ կա, այն կա,- ասաց Հաստլիկը:- Ես վաղուց քեզ թագավորի մասին հեքիաթ չեմ պատմել:
- Իսկապես:
- Կար չկար մի դասական թագավոր կար, ինչպես ասում են:
- Իսկ ի՞նչ է նշանակում դասական թագավոր:
- Դասական հեքիաթային թագավորը շատ հզոր է, հարուստ, ունի հրաշալի պալատ, մեծ քանակությամբ ուտելիքներ սեղանին, գեղեցիկ կանայք, նա ոչ մի բանում չի մերժվում: Ինչպես նաև նա երջանիկ է:
- Ա՜խ….
- Եվ որքան դասական է համարվում հեքիաթը, այնքան երջանիկ է թագավորը:
- Իսկ այդ թագավորը դասակա՞ն էր:
- Ամենադասական
- Խեղճ մարդ:
Կար-չկար մի շատ տխուր թագավոր կար, և ինչպես բոլոր տխուր թագավորների մոտ է լինում, ուներ շատ երջանիկ ծառա:
Ամեն առավոտ նա արթնացնում էր թագավորին՝ երգելով և սուլելով գուսանական ուրախ երգեր: Նրա ուրախ դեմքին փայլում էր լայն ժպիտը, և ապրում էր նա հանգիստ ու երջանիկ:
Մի անգամ թագավորը հրամայեց կանչել նրան:
- Պալատակա՛ն,- ասաց նա նրան,- ինչո՞ւմ է գաղտնիքը:
- Ինչի՞ գաղտնիքը Ձերդ գերազանցություն:
- Ո՞րն է գաղտնիքը քո ուրախության:
- Չկա ոչ մի գաղտնիք, Ձերդ գերազանցություն:
- Մի՛ ստիր ինձ, պալատակա՛ն: Ես ավելի շատ կտրում եմ գլուխը ստից, քանվիրավորանքից:
- Ես չեմ ստում, Ձերդ գերազանցություն:
- Ինչո՞ւ ես դու միշտ ուրախ ու երջանիկ: Ինչո՞ւ:
- Իմ տեր, ես պատճառ չունեմ տխրելու: Ձերդ գերազանցությունը ինձ պատիվ է անում՝ թույլ տալով ծառայել իրեն: Իմ կինը և երեխաները ապրում են ինձ բաժին հանած տանը՝ պալատական բակում: Մեզ կերակրում և հագցնում են, և բացի դրանից, Ձերդ գերազանցությունը երբեմն տալիս է ինձ մի քանի մետաղադրամ՝ վճարելու ինչ-որ մի քմահաճույքի համար: Ես ինչպե՞ս էլ երջանիկ չլինեմ:
- Եթե չբացես ինձ քո գաղտնիքը հենց այս րոպեին, ես կհրամայեմ կտրել քո գլուխը,- ասաց արքան: Ոչ ոք չի կարող երջանիկ լինել քո թվարկած պատճառներով:
- Բայց, Ձերդ գերազանցություն, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա: Աշխարհում ամենից շատ ես կուզենայի գոհացնել Ձեզ, բայց ես ոչինչ չեմ թաքցնում:
- Գնա՛, գնա՛, քանի դեռ չեմ կանչել դահիճին:
Ծառան ժպտաց, խոնարհվեց և դուրս եկավ սենյակից:
Թագավորը ծայրահեղ խելագարության մեջ էր: Նա չէր կարողանում բացատրել ինքն իրեն, թե ինչու է պալատականը այդքան երջանիկ՝ ապրելով պարտքով, հագնելով ուրիշի հագուստ և ուտելով պալատականների սեղանի կերակրի մնացորդները:
Հանգստանալով, նա կանչեց իր խորհրդատուներից ամենաիմաստունին և սկսեց առավոտյան զրույցը:
- Ինչո՞ւ է այդ մարդը երջանիկ:
- Ձերդ գերազանցություն, այն բանի համար, քանի որ նա ակումբի անդամ չէ:
- Ակումբի անդամ չէ՞:
- Հենց այդպես:
- Եվ դա նրան երջանկացնո՞ւմ է:
- Ոչ, իմ տեր, դա այն է, որ իրեն չի դժբախտացնում:
- Ես ճի՞շտ հասկացա: Դու դժբախտ ես, որովհետև ակումբի անդամ ես:
- Ճիշտ է:
- Իսկ նա ակումբում չէ՞:
- Հենց այդպես:
- Իսկ ինչպե՞ս է նա այդտեղից դուրս եկել:
- Նա այնտեղ երբեք էլ չի մտել:
- Իսկ դա ի՞նչ ակումբ է:
- Ակումբ իննսունինը:
- Ես իսկապես ոչինչ չեմ հասկանում:
- Դու կհասկանայիր, եթե տեսնեիր, թե ինչպես է նա գործում:
- Այդ ինչպե՞ս:
- Թույլ տալով քո պալատականին մտնել ակումբ:
- Այո, արի ստիպենք նրան մտնել:
- Ոչ, Ձերդ գերազանցություն: Ոչ ոք ոչ մեկին չի կարող ստիպել մտնել ակումբ:
- Նշանակում է, պետք է խաբենք նրան:
- Դրա կարիքը չկա, Ձերդ գերազանցություն: Եթե մենք նրան հնարավորություն տանք, նա ինքը կմտնի:
- Բայց նա կհասկանա՞, որ դա իրեն կդժբախտացնի:
- Այո, անպայման:
- Նշանակում է, նա չի մտնի ակումբ:
- Նա չի կարող դրանից փախչել:
- Դու ասում ես, որ նա կհասկանա, թե ինչպիսի դժբախտություն կբերի իրեն այդ ծիծաղելի ակումբը և չնայած դրան, նա կմտնի և չի կարո՞ղ դուրս գալ հետո:
- Հենց այդպես, Ձերդ գերազանցություն: Պատրա՞ստ ես կորցնել հիանալի ծառային, որպեսզի հասկանաս, թե դա ինչ ակումբ է:
- Այո:
- Շատ լավ: Այս գիշեր ես կգամ Ձեր ետևից: Պատրաստիր կաշվե քսակը իննսունինը ոսկե դրամներով: Ոչ ավել, ոչ պակաս:
- Էլի՞ ինչ-որ բան: Ամեն դեպքում վերցնեմ պահակախումբ:
- Միայն կաշվե քսակ: Մինչ երեկո, Ձերդ գերազանցություն:
- Մինչ երեկո:
Հենց այդպես ամեն բան եղավ:
Հենց այդ նույն գիշեր իմաստունը գնաց թագավորի ետևից: Նրանք թաքուն միասին դուրս եկան պալատի ներքին դռնով և թաքնվեցին ծառայի տան մոտ: Այնտեղ նրանք սպասեցին մինչ լուսաբաց:
Երբ տանը վառվեցին առաջին լույսերը, իմաստունը կապեց քսակին այսպիսի գրություն:
ԱՅՍ ԳԱՆՁԵՐԸ ՔՈՆՆ ԵՆ,
ՍԱ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆ Է,
ՏՆՕՐԻՆԻ՛Ր ԱՅՆ ԵՎ ՈՉ ՈՔԻ ՄԻ՛ ԱՍԱ,
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՐԱՆՔ ՔԵԶ ՄՈՏ ՀԱՅՏՆՎԵԼ:
Հետո նա դրեց քսակը ծառայի դռան մոտ, թակեց դուռը և նորից թաքնվեց:
Երբ ծառան բացեց դուռը, իմաստունը և արքան հետևեցին բոլոր իրադարձություններին թփերի ետևից:
Ծառան տեսավ քսակը, կարդաց գրությունը, թափահարեց այն, լսելով ներսում մետաղների ձայնը՝ ցնցվեց, պահեց գանձերը կրծքի մոտ, նայեց կողքերը, որպեսզի համոզվի, որ իրեն ոչ ոք չի տեսնում և վերադարձավ տուն:
Փողոցից լսվում էր՝ ինչպես ծառան մի կողմ հրեց փականը, և լրտեսները պատուհանի մոտ գնացին, որպեսզի տեսնեն՝ ինչ է լինելու:
Ծառան արդեն ամեն բան սեղանից դեն գցեց, բացի մոմերից: Նստեց և թափեց սեղանին քսակի պարունակությունը: Նա չէր կարողանում հավատալ իր աչքերին:
Դա ոսկե մետաղադրամների մի լեռ էր:
Նրա ձեռքում, որ երբեք չէր եղել ոչ մի ոսկե մետաղադրամ, այժմ մի ողջ լեռ էր:
Ծառան սկսեց հավաքել դրանք: Նայում և հիանում էր նրա փայլով մոմի լույսի տակ: Հավաքեց և նորից լցրեց, դրեց նրանց կույտով:
Այդպես խաղալով, նա սկսեց սյուներ սարքել տաս մետաղադրամներով: Մեկ սյունիկ, երկու սյունիկ, երեք սյունիկ, չորս, հինգ, վեց…. Միաժամանակ նա հաշվում էր՝ տաս, քսան, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն… Մինչ վերջին սյունիկում մնաց ինը դրամ:
Սկզբից նա սկսեց աչքերով փնտրել սեղանին, որտեղ է այդ մեկը: Հետո ստուգեց հատակին և վերջապես քսակում:
‹‹Չի կարող պատահել››,- մտածեց նա: Նա մոտեցրեց վերջին սյունիկը մնացածներին և համոզվեց, որ այն ցածր է:
- Ինձ թալանել են,- բղավեց նա:- Թալանել են: Անիծվեք դուք:
Նա կրկին փնտրեց սեղանին, հատակին, քսակում, հագուստի գրպաններում, կահույքի տակ… բայց չգտավ այն, ինչ փնտրում էր:
Իսկ սեղանին դրված փայլուն սյունակը կարծես թե ծիծաղում էր իր վրա, հիշեցնելով, որ նա ընդամենը իննսունինը հատ է: Ընդամենը իննսունինը:
‹‹Իննսունինը մետաղադրամը, դա մեծ գումար է,- մտածեց նա: - Բայց ինձ չի բավականացնում մեկ մետաղադրամը: Իննսունինը՝ կլոր թիվ չէ: Հարյուր՝ կլոր է, իսկ իննսունինը՝ ոչ››:
Թագավորը և իր խորհրդատուն հետևում էին պատուհանից: Ծառան արդեն լրիվ դեմքի ուրիշ արտահայտություն ուներ: Ունքերը խոժոռված, բոլոր գծերը աղավաղվել էին: Աչքերը կարծես փոքրացել էին, իսկ բերանը քարացել էր սարսափելի բացված, բոլոր ատամները տեսանելի էին:
Ծառան պահեց բոլոր մետաղադրամները քսակում և նայելով կողքերը, արդյո՞ք տնեցիներից որևէ մեկը չի տեսնում, քսակը խցկեց վառելափայտի մեջ: Հետո նա վերցրեց փետուրը և թուղթը և զբաղվեց հաշվարկներով:
Ինչքա՞ն է անհրաժեշտ, որ նա կուտակի, որպեսզի գնի հարյուրերորդ մետաղադրամը:
Ծառան ինքն իր հետ խոսում էր:
Նա պատրաստ էր ծանր աշխատել, որպեսզի հասներ դրան: Իսկ հետո, հնարավոր է, նա ընդհանրապես թողներ աշխատանքը:
Ունենալով հարյուր ոսկե մետաղադրամ՝ մարդը կարող է ընդհանրապես չաշխատել:
Ունենալով հարյուր մետաղադրամ՝ մարդը հարուստ է:
Ունենալով հարյուր մետաղադրամ՝ մարդը կարող է հանգիստ ապրել:
Նա ավարտեց իր հաշվարկները: Եթե չծախսի իր աշխատավարձը, հնարավոր է դեռևս հաջողվի լրացուցիչ վաստակել, ապա տասնմեկ-տասներկու տարում ձեռք կբերի ոսկե մետաղադրամը:
‹‹ Տասներկու տարի, դա մեծ ժամկետ է››,- մտածեց նա:
Կարելի է կնոջը հորդորել՝ ինչ-որ ժամանակով աշխատանք գտնի քաղաքում: Եվ վերջիվերջո պալատում իր ծառայությունը ավարտվում էր երեկոյան ժամը հինգին, նա կարող է ևս մի տեղ տեղավորվել լրացուցիչ վաստակելու համար:
Հաշիվները ցույց տվեցին՝ եթե նա կնոջ հետ միասին աշխատի, ապա անհրաժեշտ գումարը կարող է ունենալ յոթ տարում:
Դա շատ երկար է:
Նա կարող է սնունդ վաճառել օրվա վերջում քաղաքում: Իրականում, ինչքան քիչ իրենք ուտեն, այնքան շատ կվաճառեն:
Վաճառել, վաճառել….
Սկսվեց ամառը: Ինչի՞ն է պետք այդքան ձմեռային հագուստը: Ինչի՞ համար է ամեն մեկին մեկ զույգ կոշիկից ավել պետք:
Այդ ամենը նրանցից զոհեր էր պահանջում: Բայց չորս տարում նա կհավաքեր իր հարյուրերորդ ոսկե մետաղադրամը:
Թագավորը և իմաստունը վերադարձան պալատ:
Ծառան մտել էր իննսունինը ակումբ:
Հաջորդ ամիսների ընթացքում ծառան գործեց այդ գիշեր մտածած պլանի համախատասխան,:Մի անգամ առավոտյան նա մտավ թագավորական ննջասենյակ՝ ուժեղ փակելով դուռը: Նա բարկացած էր և մռթմռթան:
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց թագավորը քաղաքավարի:
- Ինձ հետ ամեն բան կարգին է:
- Դու միշտ ուրախ էիր լինում, երգում էիր և ծիծաղում:
- Ես կատարում եմ իմ պարտականությունները, այդպես չէ՞: Ի՞նչ է էլ անհրաժեշտ Ձերդ գերազանցությանը: Որ ես լինեմ ձեր կատակասածը և գուսա՞նը նույն գումարով:
Շատ շուտով թագավորը հեռացրեց ծառային: Այնքան տհաճ է ունենալ ծառա, ով միշտ վատ տրամադրություն ունի:
- Եվ այսօր, երբ մենք խոսում էինք, ես հիշեցի այս հեքիաթը թագավորի և ծառայի մասին:
Դու և ես, մենք բոլորս դաստիարակվել ենք այդ հիմար գաղափարախոսության հոգով: Մեզ մշտապես ինչ-որ բան չի բավականացնում, որպեսզի լինենք բացարձակ գոհ: Բայց միայն բացարձակ գոհ ամեն ինչից մարդը կարող է լինել, երբ բավականություն ստանա այն ամենից, ինչ ունի:
Դրա համար էլ մենք հիշում ենք, որ երջանկություն կլինի, երբ մենք հասկանանք այն, ինչը մեզ չի բավականացնում…..
Եվ քանի որ մեզ միշտ ինչ-որ բան չի բավականացնում, մենք վերադառնում ենք ելման կետին՝ բավականություն ստանալ կյանքից երբեք հնարավոր չէ…..
Բայց ինչ էլ որ լինի,
Եթե մեզ գլխի գցեին,
և մենք հասկացած լինեինք,
հենց այսպես, հանկարծակի, որ մեր իննսունինը մետաղադրամը
դա հարյուր տոկոս հարստությունն է:
Որ մեզ բավարար է դա,
Որ ոչ ոք մեզանից ոչինչ չի գողացել,
Որ իննսունինը պակաս կլոր չէ,
Որքան հարյուրը:
Որ սա ընամենը թակարդ է,
Եվ դա թակարդ է,
Որպեսզի մենք չդադարենք,
Նրան քարշ տալ,
և որպեսզի ամեն բան գնա,
ինչպես առաջ:
Միշտ ինչպես առաջ:
Ինչպես ամեն բան կփոխվեր,
Եթե մենք կարողանայինք
ուղղակի ուրախանալ այն բանից,
ինչ մենք ունենք:
- Բայց զգույշ, Դեմիա՛ն, խոստովանել, որ իննսունինը դա նույնպես հարստություն է, չի նշանակում, որ դու պետք է դադարես ձգտես ինչ-որ բանի: Դա չի նշանակում, որ դու պետք է համաձայնվես ինչ ձեռքդ ընկնի:
Որովհետև մի բան է՝ դա ընդունել, և լրիվ ուրիշ՝ ենթարկվել:
Բայց դա արդեն ուրիշ հեքիաթից է:
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Մերկ Փարիզուհին"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան