ՓՄՁ ներկայացուցիչները շարունակում են իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց: Պահանջը չի փոխվել և վերջիններս պահանջում են կասեցնել շրջհարկի մասին նոր օրենքը և ցանկանում են գործունեությունը ծավալել նախկին օրենքի շրջանականերում:
Մի կողմից, օրենքում տեղ գտած որոշ դրույթներ չեն բավարարում տնտեսվարողների պահանջներին, իսկ մյուս կողմից էլ կառավարությունը ցանկանում է այս եղանակով խոշոր բիզնեսը հանել ստվերից:
Ակնհայտ է, որ նման պայմաններում անհրաժեշտ է սկսել երկխոսության գործընթաց կառավարության և տնտեսվարողների միջև` հարցը քաղաքակիրթ լուծելու համար:
Նման գործելաոճի նախադեպ արդեն եղել է և գործադիրը տարբեր առիթներով ցույց է տվել, որ պատրաստ է բանակցել ստեղծված տարաձայնությունները հարթեցնելու նպատակով:
Ի՞նչ են պահանջում ակցիայի մասնակիցները:
Հարկ է նշել, որ ակցիայի մասնակիցների կողմից որդեգրած դիրքորոշումը չի հուշում դրական արդյունքի մասին: Հանրությունը դրսևորում է ծայրահեղ պահվածք և բարձրաձայնում է այն մասին, որ իրենք չեն ցանկանում բանակցել և քննարկել կառավարության հետ որևէ հարց: Ակնհայտ է, որ նման գործելաոճի շրջանականերում, ակցիան ի սկզբանե դատապարտված է անհաջողության:
Չէ որ նմանօրինակ հարցերը ակնկալում են ավելի լուրջ մոտեցում, իսկ կոպիտ տրամադրվածություններն էլ չեն կարող լինել խնդրի լուծում:
Ինչու՞ ոչ, վաղն էլ ինչ որ մի տնտեսվարող սուբյեկտ կարող է կանգնել ու ասել, որ չի պատրաստվում հարկ վճարել և պահանջում է, որ իրեն իր ոլորտի գործընկերների հետ միասին ազատեն բոլոր տեսակի հարկերից:
Ցանակցած հարցի լուծում ակնկալում է երկկողմանի քննարկումներ: Եթե այսօր ՓՄՁ ներկայացուցիչները ցանկանում են հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, պետք է գնան բանակցությունների:
Իսկ թե ու՞մ է ձեռնտու նման անորոշ իրավիճակը, կարծում եմ պարզ է:
Արման Ղարիբյան