Այս ինչ օրն է ընկել մեր երկիրը... Երկիրը տեր է ուզում՝ չկա... իսկական ողբերգություն է տիրում երկրում... Առավոտյան, երբ գնում էի Գյումրի, ճանապարհին լսեցի, որ էլի զոհ ունենք, Հայ զինվոր է մահացել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Այլևս հնարավոր չէ, այսպես շարունակել...

 

 

 

Լավ մինչև ե՞րբ է երկիրը մնալու անտեր...իսկ անտարբեր մարդիկ այս օրեին չեն դադարում գովաբանական ճառեր շաղ տալուց, ու իրենց կեղտոտ բերանը բացելով իրենց «տերերին» արդարացնելով, վախեցնում են հասարակությանը, թե մի խառնեք ձեր խոսքի մեջ իշխանություններին, որովհետև իշխանությունը իր անելիքը գիտի... Ես ձեր ուռու գլուխ հերն եմ անիծել.

 

 

Արթուր Հայրապետյան