Եթե մենք երկրի կառավարման հարցում առաջնորդվում ենք <վճարիր և ունեցիր> սկզբունքով, օրինակ, վճարիր կրթության համար, վճարիր առողջության համար, վճարիր բանկից վարկ ստանալու համար, և այլն, ապա սճալվում ենք, թե սա է ճիշտ ճանապարհը: Սխալվում ենք մի պարզ պատճառով. այլ երկրներում մենք նույնպես, վճարովի հիմունքներով, վկարող ենք ստանալ այդ ծառայությունները, և անհամեմատ ավելի որակյալ, քան Հայաստանում:

 


Բնական մեծ ռեսուրսներ չունեցող երկրները պետք է շեշտը դնեն մարդկային կապիտալի վրա՝ ընտանիք, կրթություն, ստեղծագործական ներուժ, ազգային համախմբան ներուժ և այլն: Մինչդեռ մեր երկրի կառավարման սկզբունքներում դրված չէ մարդը, նրա կյանքի որակը, ծառայությունների որակը, եկամտի աճը և այլն:
Սա անխուսափելիորեն վանելու է և վանում է Հայաստանից լավագույն մարդկանց:
Իսկ առանց նրանց ու՞մ հույսին է մնալու երկիրը՝ գնալու տեղ չունեցող, երեխային բանակից ազատելու փող չունեցող, երեխային նորմալ կրթություն տալու հնարավորություն չունեցող մարդկանց և նրանց հաշվին իրավական և բարոյական բոլոր նորմերը խախտող պստիկ ու միջին կարգի պաշտոնյաների: Բա եղա՞վ:

 

Մովսես Դեմիրճյան