Հայե՛ր, գիտե՞ք, որ գոյություն ունի հայատառ պապիրուս, որը գտնվում է Փարիզի ազգային գրադարանում։ Ենթադրվում է, որ նրա հայտնաբերման վայրը Եգիպտոսի հնագույն քաղաքներից մեկը համարվող Ֆայումն է: Պապիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն այն թվագրում են 5 - 7-րդ դարերով: Աշխարհում միակ հայատառ այս պապիրուսի մասին 1892թ. հիշատակել է Ղևոնդ Ալիշանը' Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հրատարակվող «Բազմավեպ» ամսագրում: Փաստորեն, այս գանձը հանդիսանում է աշխարհում հայերենով գրված ամենահին ձեռագիրը։

 

 

 

Ի դեպ, մեզ հասած մագաղաթյա հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-8-րդ դարերին վերագրվող «Վեհամոր ավետարանն» է, իսկ թղթի վրա գրված հայերեն ամենահին ձեռագիրը վերագրվում է Սմբատ Բ Տիեզերակալի կառավարման շրջանին։ Այն հայտնի է «ՄԱՏԵԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՎԱՏՈՅ ԴԱՎԹԻ ՔԱՀԱՆԱՅԻ» անունով։ Գրվել է 981 թ․՝ Ղուկաս գրչի ձեռքով։