ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիային, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ ՊՆ-ի, հայկական կողմը զոհեր ունի, գրել է.

«Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:

Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս' սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:

Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում' անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»: