Ադրբեջանին զսպելու միակ ձևը հզոր, ինքնիշխան պետության և բանակի ստեղծումն է, ոչ թե Ուորլիքները։
Հայերով սիրում ենք ժամանակից շուտ ուրախանալ, առանց շոշափելի արդյունքների սպասելու։
Սարգսյան-Ալիև հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է «հաղթանակ համարել» եթե դրանք կյանքի կոչվեն և փաստերով տեսնենք դրանց կյանքի կոչումը։

 


Առաջին անգամը չէ, որ Ալիևը պայմանավորվում է մի բան, անում ճիշտ հակառակը։ Այսօր արդեն իսկ Ադրբեջանը խախտել է երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Միջազգային հանրությունից կամ առավել ևս Մինսկի խմբից հասցեական հայտարարությունների սպասելը միամտություն է։ Դա նրանց «աշխատելաոճը» չէ։

 


Եթե հասցեական մեղադրանքներ պետք է հնչեին, ապա ապրիլի 2-ից հետո Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, իսկական առիթ էր և նրանք չէին սպասում հայկական կողմի պահանջին դա անելու համար և հետայսու էլ զերծ կմնան կոնկրետ գնահատականներից՝ հավատարիմ մնալով իրենց լղոզված հայտարարությունների ոճին։

 

Գրիշա Աղաջանյան