Հայե՛ր, գիտե՞ք, որ գոյություն ունի հայատառ պապիրուս, որը գտնվում է Փարիզի ազգային գրադարանում։ Ենթադրվում է, որ նրա հայտնաբերման վայրը Եգիպտոսի հնագույն քաղաքներից մեկը համարվող Ֆայումն է: Պապիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն այն թվագրում են 5 - 7-րդ դարերով: Աշխարհում միակ հայատառ այս պապիրուսի մասին 1892թ. հիշատակել է Ղևոնդ Ալիշանը' Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հրատարակվող «Բազմավեպ» ամսագրում: Փաստորեն, այս գանձը հանդիսանում է աշխարհում մեզ հայտնի հայերենով գրված ամենահին ձեռագիրը։