Առավել շատ մենք իմանում ենք ուրիշներից, քան ինքներս ենք տեսնում: Մենք ապրում ենք նրանով, ինչ լսում ենք: Լսողությունը ճշմարտության հետնամուտքն և կեղծիքի շքամուտքը: Ճշմարությունը մենք հաճախ տեսնում ենք, սակայն հազվադեպ ենք լսում, իսկ անբասիր վիճակում' գրեթե երբեք, հատկապես, երբ նա հեռվից է գալիս: Այդ ժամանակ նրա մեջ կա կողմնակալության խառնուրդը, որի միջով անցել է: Կիրքն իր գույներով է ներկում այն ամենն, ինչին դիպչում է' ատելով, ինչպես նաև սիրելով: Նրա համար գլխավորը տպավորություն գործելն է: Զգաստ եղիր, երբ գովում են, և հատկապես զգաստ, երբ դատապարտում են: Լարիր ողջ ուշադրությունդ, որ գուշակես միջնորդի մտադրությունը, հասկանաս, թե ինչն է նրան շարժում: Դատողություններդ թող վահան դառնան ինչպես հիմարության, այնպես էլ ստորության դեմ:
ԲԱԼԹԱՍԱՐ ԳՐԱՍԻԱՆ