
Ամեն ինչ հուշում է այն բանի մասին, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը փոխվելու է: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի, Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի, Դաշնային խորհրդի արտաքին հարաբերություններ կոմիտեի ղեկավար Կոսաչևի հայտարարությունները այլ բանի մասին կարծես չեն վկայում:
Այս օրերի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի շատ հայտարարություններով հանդես եկան Ռուսաստանի, քան Հայաստանի պաշտոնյաները:
Իսկ հոսանքի սակագինը կվերանայվի, թե ոչ, կենթադրենք արդեն մեր ղեկավարության հայտարարություններից: Չնայած լռությունը խոսուն է:
Տիգրան Խաչատրյան