Մարդիկ լրիվ են ցնդել: Ի՜նչ ասես լսել էի, բայց բարեգործական ստրիպտիզ, այն էլ՝ մանկատների համար չէի լսել: Ես իհարկե հասկանում եմ, որ Վարդան Ռուսաստանում 3-րդ էշելոնի կերար է այնտեղի էստրադայում ու ամենամեծ ձեռքբերումները կարելի է համարել Սեդակովայի ինստագրամում կիսաէրոտիկ լուսանկարներն և Ուրգանտի շոուի ժամանակ «տռուբա ծռելու» մաստեր կլասսը ու հասկանում եմ, թե ինչու է նա հաճախ Հայաստան գալիս ու փորձումնմ էստեղ ինչ որ բան անել: Ի վերջո, Հայաստանում նրան շատ ավելի շատ են ճանաչում, քան Ռուսաստանում ու էստեղ ավելի մեծ են շանսերը փիառվելու, բայց ախր սե՞նց:
Ընդհանրապես, ինչ կարգի այլասերված երևակայություն է պետք ունենալ, որպեսզի մոգոնել բարեգործակկան ստրիպտիզի պես ւոռոդ գաղափար: Ու այլասերվածն էլ մի կողմ, ի՞նչ կարգի տկարամիտ պետք է լինել, որպեսզի էլ ավելի արդյունավետ լինելու համար, ընտրել էլ ավելի սենտիմենտալ երանգ ու հայտարարել, որ Վարդան տռուբեն ծռելու ա հանուն որբ երեխաների:
Էհ հետո՞: Էլիտար ու ոչ այնքան էլիտար մարմնավաճառներ չկա՞ն, ովքեր կցանականային հանուն որբերի բարեգործական պոռնկությամբ զբաղվել մի ինչ որ ժամանակ ու ողջ հասույթը տրամադրել մանկատներին:
Չի կարելի հանուն փիառի ու վարկանիշի ամեն բանի գնալ:
Գուրգեն Վարոսյան