Քրիստոնյա աշխարհը վերջերս'վերջին տասնամյակում, իր դիրքերը զիջում է իսլամին ամեն տեղ: Չեմ ուզում վերլուծել պատճառները, բայց մեկին կանդրադառնամ : Միասնական լինելը և թասիբը: Երբ Մուհամեդի մասին ծաղրանկար ու ֆիլմ նկարվեց, երբ ամերիկացի քահանան Ղուրանի այրելը ցուցադրեց ի տես աշխարհի, իսլամական աշխարհը պայթեց, ոտքի ելավ, ալեկոծվեց, բռնությունների ալիք բարձրացրեց,կարճ ասած կրոնական տարաձայնությունները թողեցին ձեռք ձեռքի տվեցին և իրենց կրոնի պատիվը պահեցին: Այսօր թուրք ազգայնական հակահայ գործիչ Դոքռւ Փերինչեկը ,որը Շվեյցարիայի տարածքում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար, ապա Եվրո դատարանի կողմից արդարացվել, վիրավորել է ողջ քրիստոնյա աշխարհը: Երբ խոսք է գնացել, որ Շվեյցարիայի դատարանը բողոքարկել է Եվրոպական դատարանի վճիռը, իսկ Հայաստանի շահերի ներկայացուցիչը լինելու է աշխարհահռչակ դերասան, ծագումով հայ Ջորջ Քլունիի կինը, նա հայտարարել է, որ անգամ, եթե Հիսուսի կինն էլ գա մեկ է ինքը ճիշտ է: Կարծում եմ ոչ մեկի կարիք չկա բացատրելու վիրավորանքը ինչում է կայանում: Ինչ որ չեմ տեսնում քրիստոնյաների գոնե խաղաղ ցույցեր թուրքական դեսպանատների դիմաց: Հ.Գ. Միայն չասեք, որ քրիստոնյաները վայրենի չեն, կամ քաղաքակիրթ են դրա համար: Ուղակի Թասիբի հարց է :

 

 

Տիգրան Մկրտչյան