Վերջին երկու տասնամյակում սպայական լավ «շկոլա» է ձևավորվել, որոնց մի մասը Հայաստանում ռազմական կրթություն ստացան (նաև քաղաքացիական մասնագիտություններով), մի մասն էլ ուսումը շարունակեց արտերկրի հեղինակավոր ռազմական հաստատություններում:
Այս սպաները եկան համալրելու-փոխարինելու դեռևս խորհրդային շրջանում կրթություն ու ռազմական մկրտություն ստացած սպայական անձնակազմի շարքերը:

 


Պատահական չէր, որ ապրիլյան իրադարձությունների օրերին կառավարման օղակը բավականին արդյունավետ գործեց, սպայական անձնակազմը աչքի ընկավ կատարողական բարձր որակներով:

 


Շփման գծի տարբեր ուղղութուններով իրականացված օպերացիաներն ու դրանց արդյունքները պարզորոշ ի ցույց դրեցին սպայական անձնակազմի մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշները:
Հրամատանատարական օղակը՝ ջոկի հրամանատարից մինչև ՊԲ հրամանատար ներդաշնակ էր գործում, ինչը մեծ նշանակություն ունեցավ արձանագրված հաջողություններում:

 

Տիգրան Աբրահամյան