ԱՄՆ-ը վերջապես ընդունեց Իրանի դրական դերակատարումը Իրաքում ընդդեմ արմատականների: Զարմանում եմ ամերիկյան մտածողության վրա, ինչը ինձ համար պրագմատիզմի դրսևորում է, Իրաքի և Սիրիայի հարցում: Եթե դու դեմ ես որևէ երևույթի և դրան դեմ է նաև քո նախկին թշնամին, ապա վերջինիս հետ քո համագործակցությնն ուղղակի անհրաժեշտ է՝ գոնե Ու.Չերչիլից օրինակ վերցնեն՝ ատելով կոմունիստներին, նրանց երկիրը ու այդ երկրի ղեկավար Ստալինին, ձեռք մեկնեց նրան ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Հիտլերի: Միաժամանակ, Իրանի ատոմային ծրագրի առումով դրական փոփոխությունները կարող են մի օր բերել վերջինիս «ապաիզգոյացմանը» Արևմուտքում: Մնում է, որ մեր երկիրն էլ պատրաստ լինի դրան, ու վերջապես մենք կարողանանք օգտվել այն աշխարգհագրական դիրքից, որ մեզ համար մինչ այսօր «կատարել» է միայն բացասական դեր՝ շնորհիվ մեր «ռազմավարական բարեկամի»:

 

 


Վախթանգ Սիրադեղյան