Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի լրատվական գործակալությունը (People's Defense Forces Press Centre – ''HPG-BIM'') վերջերս տեղեկատվություն էր տարածել առ այն, որ հնարավոր է՝ Իրանը և Թուրքիան Իրաքի հետ սահմանամերձ մի շարք շրջաններում ռազմական գործողությունների մեջ են ներքաշվել ընդդեմ քրդերի: Սակայն բավականաչափ հիմնավոր չեն թվում այն ենթադրությունները, որ Իրանը, նախկին փորձը հաշվի առնելով, այժմ նույնպես աջակցում է Թուրքիային քրդերի դեմ պայքարում՝ գիտակցելով քրդական շարժման՝ հետագայում իր տարածք ներթափանցման հավանականությունը:



Այժմ Իրանի համար առավել նպատակահարմար է քրդական գործոնն օգտագործել ընդդեմ, այլ ոչ ի նպաստ Թուրքիայի, որի հակազդեցությունն Իրանին և շիայական կրոնաքաղաքական գործոնին դույզն ինչ չեն նվազեցրել նույնիսկ մերձավորարևելյան բուռն զարգացումները, մասնավորապես՝ «ԻՊ»-ի շուրջ ծավալված գործընթացները:



Ռուդիկ Յարալյան