Պրոֆեսորը, ջրով լի բաժակը վերցնելով, սկսում է դասը: Բարձրացնում է բաժակը և հարցնում ուսանողներին.
– Ի՞նչ եք կարծում' ինչքան կկշռի այս բաժակը: Սկսվում է ակտիվ քննարկում:
– Մոտավորապես 200 գրամ։ Չէ՛, երևի 300 գրամ։ Գուցե 500 գրամ,- հնչում են տարբեր կարծիքներ:
– Իրականում ես չգիտեմ պատասխանը: Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
– Ոչի՛նչ:
– Իրո ՛ք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը պահեմ ձեռքումս մոտավորապես մեկ ժամ:
– Ձեր ձեռքը կսկսի ցավել:

 


– Իսկ եթե այսպես պահեմ մեկ օ՞ր:
– Ձեր ձեռքը կքարանա, մկանները կսկսեն ցավել, նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
– Ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի՞, եթե ես այն պահեմ մի ամբողջ օր:
– Իհարկե ոչ, -պատասխանեցին ուսանողները:
– Իսկ ի՞նչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
– Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխանում է մի ուսանող:

 

 


-Այո՛,- ասում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում։ Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածե՛ք մի քանի ժամ նույն խնդրի մասին և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ կաթվածի կհասցնի: Կարող եք մտածել խնդրի մասին, բայց ըստ բնական օրենքի՝ դրա «քաշը» չի փոքրանում: Խնդիրը հնարավոր է լուծել միայն գործողությունների միջոցով: Լուծի՛ր այն կամ էլ դի՛ր մի կողմ: Իմաստ չունի հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք կամաց-կամաց քեզ անդամալույծ են դարձնում:

 

 

 

Վահե Ղազարյան